«Ուրարտուն» ուժեղանալու է. եվրագավաթներին մասնակցելու նպատակ ունի

26/10/2017 schedule16:50

«Ուրարտու» բասկետբոլային թիմը հաջորդ մրցաշրջանում եվրագավաթային հանդիպումներին մասնակցելու մեծ ցանկություն ունի: Ավելի վաղ նորաստեղծ Ա լիգայի տնօրեն, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը, որը նաեւ թիմի հիմնադիրներից է, նշում էր, որ 1-ին մրցաշրջանից հետո հայկական թիմերը գուցե այդքան ուժեղ չլինեն, որ կարողանան միջազգային խաղեր անցկացնել, սակայն «Ուրարտուն» արդեն այսօրվանից քայլեր է ձեռնարկում, որ որքան հնարավոր է շուտ նորամուտը նշի միջազգային ասպարեզում: Ակումբի նախագահ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսեց թիմի ներկայի ու նպատակների մասին:

«Մեր նպատակը եվրագավաթներին մասնակցելն է, զարգանալը: Չենք պատրաստվում միայն Հայաստանի առաջնությունում խաղալ ու վերջ: Ռեալ կգնահատենք թիմի հնարավորությունները: Եթե պատրաստ լինենք խաղալ հավասարը հավասարի նման, ապա անպայման կմասնակցենք, եթե ո՛չ, կսպասենք, կուժեղանանք նոր կմասնակցենք»,- ասաց նա:

Մինչեւ այդ «Ուրարտուն» փորձելու է հաղթել Հայաստանի առաջնությունում: Այդ նպատակով ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում թիմը լավ մարզիկներով հանալրելու համար: Նախորդ տարվա «Ուրարտուից», որը հանդես էր գալիս Ռուսաստանի «Սուպերլիգա 1»-ում, թիմում մնացել են մի քանի խաղացողներ: Նրանց միացել են երիտասարդներ, ու դեռ բանակցություններ են տարվում այլ բասկետբոլիստների հետ:   

«Միայն չեմպիոն դառնալու համար ենք խաղալու, եւ կրկնում եմ՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մյուս մրցաշրջանի սկզբում ուժեղ թիմ լինենք, որը կկարողանա Հայաստանը ներկայացնել եվրագավաթներում: Նախորդ «Ուրարտուից» վերցրել ենք Նիկիտա Զախարովին, Էդգար Բաբայանին, Կարեն Հայրապետյանին: Ունենք խաղացող Հայաստանի վետերաններից՝ Թովմաս Հորդանյանը: Մեզ մոտ է ՀՀ հավաքականի անդամ Միքայել Պողոսյանը: Կան երիտասարդ խաղացողներ, որոնք խաղում են ՀՀ պատանեկան ու երիտասարդական հավաքականներում: Հունաստանի հյուպատոսի տղան էլ է մեզ մոտ: Շատ ուժեղ չէ, սակայն մարզված է: Պահեստային է, բայց պարբերաբար կտեսնենք խաղահրապարակում»,- ասաց Գիլոյանը:

«Ուրարտուում» գիտեն, որ իրենց համառ պայքար է սպասվում: Մրցակիցները նույնպես գործում են: Մասնավորապես՝«Արցախն» ու «Շիրակը» եւս լուրջ աշխատանքներ են տանում համալրվելու ուղղությամբ, ներգրավում են նաեւ լեգեոներների: Սա «Ուրարտուին» միայն ուրախացնում է: Թիմում չեն ուզում հեշտ հաղթանակներով ու անշուք պայքարում նվաճումներ ունենալ:

«Ուզում ենք, որ երկրպագուն գա ու պայքար տեսնեի, մենք էլ այդ պայքարում հաղթենք ու ուրախանանք: Մրցակիցներն ուժեղանում է, շատ լավ է, դա կօգնի նաեւ մեզ զարգանալ, չբավարարվել եղածով»,- ասաց Գիլոյանը:

Ցանկանում են նաեւ, որ հաղթելու ճանապարհին իրենց աջակցեն երկրպագուները: Առաջին խաղում նրանց տնային դահլիճում՝ «Օլիմպավանում», ՖԻՄԱ-ի հետ դիմակայությունը դիտում էր մի քանի տասնյակ մարզասեր: Ակումբի նախագահը հույս ունի, որ նրանց թիվն աստիճանաբար կավելանա: Իրենք փորձում են նպաստել դրան:

«Ֆան ակումբ ենք ստեղծել, որի անդամները կունենան դրոշներ, խորհրդանիշներ, լոգոներ, որոնցով կգան ու կերկրպագեն: Նրանք բասկետբոլի երկրպագուներ են, մեր ընկերները, մեր հարազատները, մարդիկ, որոնք հավատում են մեր նպատակներին, ծրագրերին, մարդիկ, որոնք սիրում են բասկետբոլը, ուզում են մեզ հետ միասին տոնել «Ուրարտուի» հաջողությունները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, եթե երկրպագուները շատանան, ապագայում գուցե մտածեն նաեւ ավելի մեծ դահլիճ տեղափոխվելու մասին:

Մինչեւ մրցաշրջանի սկիզբն «Ուրարտու»-ի հիմնադիրներն ու ղեկավարները ցանկանում էին, որ այն ներկայացներ Վանաձոր քաղաքը եւ խաղար Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում: Նպատակը չիրականացավ: Գիլոյանը բացատրեց պատճառները: Նշեց, որ մարզի ղեկավարներին հետաքրքիր չի եղել իրենց առաջարկը:

«Մարզի ղեկավարների հետ զրուցեցինք: Ոչ թե համաձայնության չեկանք, այլ հասկացանք, որ գուցե առայժմ շուտ է նման բաներ առաջարկել: Նրանք առանձնապես ոգեւորված չէին: Մեծ բան էլ չէինք ուզում: Ուզում էինք՝ դահլիճ լիներ, ու մեկ էլ տարրական ծախսերի մասին էր խոսքը: Գուցե հետագայում կարողանանք կրկին բանակցել, ու գանք համաձայնության, կամ գուցե կլինեն մարդիկ, որոնք կուզեն իրենց մարզերում հիմնել թիմեր»,- ասաց նա:

Այս «Ուրարտուն» անցած տարի հիմնել էին Արա Պողոսյանը եւ նրա ընկերը՝ Սուրեն Զոհրաբյանը: Կոչել էին այն թիմի անունով, որը գործում էր 90-ականների սկզբին, եւ որի խաղացող էր նաեւ Պողոսյանը: Անցած տարի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Տիգրան Գյոկչյանը, որը նաեւ ՀՀ հավաքականն էր գլխավորում: Ռուսաստանի «Սուպեր լիգա 1»-ում թիմն 9 հանդիպում անցկացրեց եւ բոլոր խաղերում էլ պարտվեց: Մրցելույթները դադարեցրեց ֆինանսական խնդիրների պատճառով: Ա լիգայի 1-ին տուրում Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ ՖԻՄԱ-ին հաղթեց 88:68 հաշվով:

Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Տպել
1537 դիտում

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում