News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով փետրվարին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ֆիզիկական ծավալը ավելացել է 0․2 տոկոսով տարեկան կտրվածքով։ Դրանից մեկ ամիս առաջ, հունվարին, կար անկում՝ 0․ 5 տոկոսով։ Արդյունքում երկու նշված ամիսների համար ոլորտի համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 0․1 տոկոսով։

Եթե գյուղաատնտեսության ոլորտում հաշվառումը պատշաճ ճշգրտությամբ կատարվեր, ապա այդ աննշան փոփոխությունները հնարավոր կլիներ հաշվի առնել։ Սակայն այդ ոլորտի գործերն այնպիսին են, որ այդ տեղաշարժերը կարելի է վերագրել հաշվառման սխալմունքին։ Խնդիրը ոչ թե այդ թվերն են,  այլ այն, որ նկատելի աճ չկա։ Հունվար ամսվա համար առավել մանրակրկիտ տվյալներով՝ այդ ամիս գրեթե մեկ քառորդով ՝ 23․4 տոկոսով կրճատվել է բուսաբուծության արտադրանքի ֆիզիկական ծավալը։

Հասկանալի է, որ նշված ամիսներին մեծ է կենդանաբուծության մասնաբաժինը, իսկ բուսաբուծությունը ներկայացված է միայն ջերմոցային տնտեսությունների արտադրանքով։ Այսինքն նեգատիվն այստեղ կար միայն փակ հողից արտադրանքի գծով։

Անցած տարի նկատելի անկում է գրանցվել բուսաբուծության մեջ, պաշտոնական տվյալներով՝ 7․2 տոկոսով, դրա համար էլ դիտարկենք 2016-ի տվյալները։ Այդ ժամանակ հունվարի ու փետրվարի համատեղ մասնաբաժինը բուսաբուծության արտադրանքի տարեկան ծավալում կազմել է ընդամենը 0․2 տոկոս, ինչը վկայում է բուսաբուծության արտադրանքի կտրուկ սեզոնայնության մասին ։ Ջերմոցային տնտեսությունների զարգացումը (որոնք Հայաստանում մոտ հազարն են) կարող էր մի քիչ չեզոքացնել այդ սեզոյնայնության գործոնը։ Հատկապես արագ փչացող մթերքների գծով, որոնք էլ հենց աճեցվում են ջերմոցներում։

Հայրենական ջերմոցային տնտեսությունների արտադրանքի մի մասը արտահանվում է հիմնականում Ռուսաստան։ Կան նույնիսկ ընկերություններ, որոնք մասնագիտացած են այդ գործում։ Ինչո՞ւ է արտադրանքը արտահանվում։ Գուցե՞ այդ մթերքների հարցում բնակչության պահանջարկը ամբողջովին բավարարվում է ու միայն ավելցուկն է արտահանվում արտասահման։

Բայց պատճառն ամենեւին էլ մթերքի ավելցուկը չէ։ Պարզապես ջերմոցային վարունգն ու լոլիկը ոչ բոլորի գրպաններին են հարմար։ Ներկայացնենք այդ նույն 2016-ի համար տվյալներ, երբ վիճակագրությունը դեռ հրապարակում էր գները դրանց բացարձակ արտահայտությամբ (հիմա ՝ միայն գործակիցներ)։ Այն ժամանակ, հունվարին, մեկ կիլոգրամ ջերմոցային լոլիկը մայրաքաղաքում արժեր 1300 դրամ։ Իսկ ահա օգոստոսին, բաց հողից բերքահավաքի սեզոնին, գրեթե 6 անգամ էժան։

Ջերմոցային արտադրանքի ինքնարժեքի մասին տվյալները հույժ գաղտնի են պահվում։ Իբրեւ կոմերցիոն գաղտնիք է։ Չնայած հաճախ են հնչեցնում թվեր, որ վառելիքի ծախսերը հասնում են ընդհուպ մինչեւ ինքնարժեքի կեսը։ Բոլորին հայտնի է, որ ձեռներեցները հակված են չափազանցնել իրենց ծախսերը ու նվազեցնել անձնական եկամուտները։

Բայցեւայնպես ինքնարժեքում վառելիքի մասնաբաժինը (այսինքն գերազանցաբար բնական գազի) բարձր է։

Ոչ խոշոր ջերմոցային տնտեսություններին աջակցելու համար անցած տարի նվազեցվել են բնական գազի սակագները։ Արդյո՞ք դա հանգեցրել է արտադրանքի աճին ու գների նվազեցմանը։ Դատելով վերոնշյալ պաշտոնական թվերից՝ եթե անգամ աճ կա, ապա այն կարելի է տեսնել միայն խոշորացույցի միջոցով։ Գուցե գներն են նվազել։

Այս տարվա ձմեռն արտասովոր տաք էր։ Օրինակ հունվարին օդի միջին ամսեկան ջերմաստիճանը հանրապետությունում նորմայից 5-8 աստիճանով բարձր էր։ Հետեւաբար, վառելիքի տեսակարար կշիռը պետք է օբյեկտիվորեն ավելի քիչ լիներ։ Այսինքն ինքնարժեքը, հետեւաբար նաեւ ջերմոցային արտադրանքի արժեքը պետք է նվազեին։ Սակայն գնորդների խոսքով, ջերմոցային լոլիկի ու վարունգի մանրածախ գները ոչ թե նվազել, այլ նույնիսկ բարձրացել են։ Այս տեսակետը դժվար է հիմնավորել կամ էլ հերքել պաշտոնական թվերով, քանի որ գների մասին ներկայումս հրապարակվող վիճակագրական տեղեկատվությունում այդ արտադրանքն այլեւս առանձին չի նշվում։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ