Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմավիրի մարզի Խանջյան գյուղում 2 տան տանիք և մոտ 250 հակ անասնակեր է այրվել

Արմավիրի մարզի Խանջյան գյուղում 2 տան տանիք և մոտ 250 հակ անասնակեր է 
այրվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 1-ի ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան գյուղի 11-րդ փողոցի երկու տան ընդհանուր տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել՝ 16:16-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են տների ընդհանուր տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 210 քմ) և կուտակած անասնակեր (մոտ 250 հակ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am