Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում ստորագրվել է հուշագիր․ Հայաստանը դառնում է 70 գործընկերների ընտանիքի մաս

17/06/2021 schedule19:30

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 16-ին Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Միավորված ազգերի կազմակերպության, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության միջև: Տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է 2004թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համատեղ ջանքերով մեկնարկած Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին. «Փոխըմբռնման հուշագրով իրավապահ մարմինների համագործակցության նոր մակարդակի հիմք է դրվում: Ծրագրին միացած պետության ներկայացուցիչների միջոցով կփոխանակվեն օպերատիվ այն տեղեկությունները, որոնք կբարձրացնեն վերահսկողության մակարդակը թմրամիջոցների շրջանառության և հանցագործության դեմ պայքարի գործում»:

ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միթալը  բարձր է գնահատել ՀՀ կառավարության քայլերը, նշելով, որ հուշագրի ստորագրմամբ Հայաստանը դառնում է ծրագրի մաս կազմող՝ 70 անդամ գործընկերների ընտանիքի մի մասը: Այն հնարավորություն կտա ընդլայնելու հուշագիրը ստորագրած իրավապահ մարմինների գործիքակազմը՝ բեռնարկղերի  վերահսկողության իրականացման համատեքստում:

Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի երեք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից ստեղծել հուշագրով նախատեսված համատեղ վերահսկման ստորաբաժանում՝ ծրագրի իրականացման գործընթացներն ապահովելու նպատակով: Ծրագիրը նախատեսում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից համատեղ մշակված ContainerCOMM հավելվածի ներդրում: Դա տեղեկատվության փոխանակման օպերատիվ-տեղեկատվական հարթակ է, որի շրջանակում լիազորված մուտք ունեցողները ստանում և ուղարկում են ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ծրագրի հատկանշական կողմն այն է, որ համատեղում է ծրագրին միացած պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները և իրականացվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված համատեղ թիմի միջոցով: Արդյունքում կուժեղանա բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, կբարելավվի տեղեկությունների համակարգումը և վերլուծության ընթացակարգը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու համար: Բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:

Հուշագրի ստորագրումը կարևորել են նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը և Ոստիկանության  պետի տեղակալը՝ որպես իրավապահ մարմինների գործակցության ամրապնդման վառ օրինակ:

Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև տեսական և գործնական վերապատրաստումներ՝ ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների համար։

Տպել
992 դիտում

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ