Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Սահմանադրական ճգնաժամի առաջ ենք կանգնելու, ֆեյք համակարգ են ստեղծում

«Քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ պատրաստ չէ իր անդամների նկատմամբ վարույթ սկսել և պատժել, ինչը հանգեցրել է անպատժելիության»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն տալուն: Հիշեցնենք՝ այս նախագիծը վերաբերում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը քննելուն և կատարվածի մասին եզրակացություն ներկայացնելուն։

«Դա ուղերձ է բոլորին, որ բոլորդ էլ կարող եք հարձակվել մեկդ մյուսի վրա, բռունցքներով խփել և այլն։ Սա շատ վատ ուղերձ է, ուղղված խորհրդարանին և ընդհանրապես ընդդիմությանը։ Տեսեք՝ հիմնականում ընդդիմության վրա են հարձակվել, ոչ թե հակառակը»։

Անդրադառնալով հարցին՝ օրենքի նոր կարգավորումներով ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողական ծառայությունը լինելու են վարչապետին ենթակա մարմիններ, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ֆեյք գործընթաց է ընթանում՝ ցույց տալու համար, թե խորհրդարանական կառավարման ենք անցնելու, իսկ նախագծերը բոլորովին այլ բանի մասին են վկայում։

«Այսօր այս նախագծերով արձանագրում ենք, որ սա կեղծ խորհրդարանական կառավարում է, չկա խորհրդարանական կառավարում։ Սա կիսանախագահականից էլ վատ կառավարում է, քանի որ կիսանախագահականի պարագայում ոստիկանությունն էլ ԱԱԾ-ն էլ, կառավարությանն առընթեր մարմիններ էին, հիմա լինելու են միայն վարչապետին ենթակա մարմիններ, մի մարդու ենթակա։ Կան նաև մի շարք կոմիտեներ՝ պետեկամուտների, ատոմային էներգիայի և մի շարք այլ կոմիտեներ, որոնք չեն մտնում որևէ նախարարության կառուցվածքի մեջ, հաշվետու չեն խորհրդարանին, մի դեպքում միայն վարչապետին են ենթարկվում, մյուս դեպքում՝ միայն կառավարությանը։ Խորհրդարանին երկու դեպքում էլ հաշվետու չեն»,- շեշտեց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ եթե օրենքները այս տեսքով ընդունվեն, սահմանադրական ճգնաժամի առաջ ենք կանգնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում