ԱԺ տարածքում լրագրողների տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվել, մեծացվել է․ ԱԺ-ից մեկնաբանում են «Ժանգոտ կողպեք» մրցանակը

Հոկտեմբերի 19-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանության նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանն արժանացել են «Ժանգոտ կողպեք» մրցանակին։ Վերոնշյալ կառույցներից միայն Երեւանի քաղաքապետարանն էր երեկ արձագանքել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» այս մրցանակաբաշխությանը:

«Ժանգոտ կողպեքի» համար նախատեսված է եղել երկու անվանակարգ՝ «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» եւ «Տեղեկություն ստանալու իրավունքը հետեւողականորեն խախտած պետական կառույց»։

Ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ Ազգային ժողովին տրվել է «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ» բացասական մրցանակը։ «Ժանգոտ կողպեքի» համար էլ հիմք է հանդիսացել ԱԺ-ի՝ այս տարվա օգոստոսի 2-ից լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումների ընդունումն ու ԱԺ-ում լրագրողական համայնքի առողջ քննադատությունները հաշվի չառնելու հանգամանքը:

«Oգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Lրագրողական կազմակերպություններն իրենց հայտարարություններում եւս արձանագրել են, որ խորհրդարանում իրականացված սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու։ Մասնագիտական համայնքի բոլոր դիտարկումները մնացել են անպատասխան»,-մանրամասնել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կայքէջում։

«Հայկական ժամանակը» ԱԺ աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունեն մրցանակի վերաբերյալ: Աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ առհասարակ, թե ի՞նչ նշանակություն ունի «Ժանգոտ կողպեքը»: Նարիբեկյանը նաեւ նշեց՝ տեղյակ չէ, թե ի՞նչն է հիմք դարձել այդ մրցանակի շնորհման համար, այդ իսկ պատճառով չի ցանկանում իր համաձայնությունը կամ անհամաձայնությունն արտահայտել։

Մեր դիտարկմանը՝ ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ մրցանակի համար հիմք են դարձել ԱԺ-ում անպատասխան մնացած լրագրողական համայնքի բոլոր մասնագիտական դիտարկումներն ու սույն թվականի օգոստոսի 2-ից լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումները, նա ասաց․

«Թող լրագրողները գնան, մեր ներքին կարգապահականը կարդան, ԱԺ կանոնները կարդան, ամեն ինչ կհասկանան։ Օգոստոսի 2-ից հետո լրագրողների հնարավորությունները մի քանի կետերով ավելացել են։ ՀՀ ԱԺ տարածքում լրագրողների տեղաշարժի իրավունքը մեծացվել է, որեւէ ձեւով չի սահմանափակվել։ Եվ այն, ինչ Ազգային ժողովի կարգուկանոնին է վերաբերում, պատշաճ կազմակերպվել է, կազմակերպվում է եւ կազմակերպվելու է, որովհետեւ մենք օրենքից դուրս ոչինչ չենք արել»։

Աշխատակազմի ղեկավարը նաեւ ընդգծեց՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, աշխատակազմի ղեկավարը երբեւիցե որեւէ լրագրողի համար արգելք չեն հանդիսացել եւ միշտ բաց են եղել ցանկացած հարցի և քննարկման դեպքում:

Տպել
1055 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը