Գիտնականը նշել է արհեստական ինտելեկտի գլխավոր վտանգը

Արհեստական ինտելեկտը որպես տեխնոլոգիա ինքնին սպառնալիք չի ներկայացնում, վտանգը կապված է այն բանի հետ, թե ինչպես մարդը կօգտագործի ստեղծվող տեխնոլոգիաները: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի Ելի համալսարանի Կենսաէթիկայի միջդիսցիպլինար կենտրոնի պրոֆեսոր Վենդել Վալլահը։

«Բանն այն չէ, որ արհեստական ինտելեկտը, որը մենք կստեղծենք հաջորդ 20 տարում, ինչ-որ վախեցնող բան է ներկայացնում: Երբեմն վախեցնում է մարդն ինքը եւ այն, թե նա ինչպես կօգտագործի ստեղծված տեխնոլոգիաները»,-ասել է Վալլահը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, որը տեղի է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված համաժողովի շրջանակներում, որը կազմակերպվել է «Ռայհե» վերլուծական կենտրոնի կողմից: Նա նշել է, որ տեխնոլոգիաները կարող են վտանգավոր դառնալ, եթե որեւէ մեկը ցանկանա դրանք օգտագործել մարդկանց վարքագծի եւ զգացմունքների մանիպուլյացիայի համար:

«Մտածեք, թե ինչ տեղի կունենա, եթե մենք ունենանք այնպիսի սենսորներ , որոնք գիտեն, թե դուք երբ եք վախ կամ խոցելիություն զգում… Ինձ համար վախեցնողն արհեստական ինտելեկտի օգտագործումն է լրտեսելու նպատակով: Բացի այդ, ինչ կլինի, եթե արհեստական ինտելեկտը վերահսկի մահաբեր զենքը: Դա շատ վախենալու է, բայց մենք այդ ամենն անելու կարիքը չունենք»,-ասել է Վալլահը:

Դրա հետ մեկտեղ նա թերահավատորեն է տրամադրված այն բանի նկատմամբ, թե գիտնականները որքան արագ կկարողանան ստեղծել մարդկային ուղեղին նմանվող ինչ-որ մի բան, դրա համար խոչընդոտ կարող են դառնալ նաեւ էթիկայի հարցերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս