News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միքայլի Սահակաշվիլին համարում է, որ Անդրկարպատյան մարզում ուկրաինական պետություն չկա։

«Ես ամեն ամիս մեկնում եմ Անդրկարպատներ ու ես ձեզ վստահեցնում եմ, որ ուկրաինական պետություն այնտեղ ինչպես 2014-ին չի եղել, այդպես էլ հիմա»,- ասել է Սահակաշվիլին, նախօրեին ելույթ ունենալով NewsOne հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում մեղավոր է ոչ թե Հունգարիայի քաղաքականությունը, այլ Ուկրաինայի քաղաքականության բացակայությունն այդ տարածքներում։ «Օրինակ եթե դու Բերեգովո ես ժամանում, ապա այնտեղ առհասարակ չես զգում ուկրաինական պետություն՝ այնտեղ հունգարական դրոշներ են, հունգարական կրթություն, մասնավոր բիզնեսի հունգարական ֆինանսավորում։ Խնդիրը ոչ թե Հունգարիայի քաղաքականությունն է, այլ Ուկրաինայի քաղաքականության բացակայությունը»,- մեջբերում է Սահակաշվիլիի խոսքը հեռուստաալիքի կայքը։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական գլխավոր դատախազ Անատոլի Մատիոսը հայտնել էր, որ Հունգարիայի հետ ուկրաինական սահմանի 150 կմ-ն փաստացի մասնավոր հողեր են, սահմանապահներն այնտեղ լիարժեք մուտք չունեն, ու նման դրությունն անթույլատրելի է։

Նախօրեին Բուդապեշտում անցել է «Ինքնորոշում Անդրկարպատի համար» ակցիան։ Այն կազմակերպել էր «Յոբբիկ» հունգարական ուլտրաաջ կուսակցությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ