Խանդանյանն առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Խանդանյանն առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: Վերջինս այս պաշտոնում փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին:

Այդ մասին հայտնել են ԱԺ-ից, տեղեկացնում է ArmLur.am-ը։

Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ:

Նրա թեկնածությունը ներկայացնելու է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարեցվել են։ ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---