211652_close_icon
views-count4858 դիտում article-date 23:46 18-03-2020

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լոռու մարզի Լեռնանցք գյուղի սկզբնամասում ստուգել են Եղեգնուտ գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել մարտի 1-ին` իրենց գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր