Եգիպտոսի հնությունների գծով նախարարությունը հայտարարել է, որ Լյուքսոր քաղաքի հարավային մասում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են 20 սարկոֆագներ, որոնց մեջ, ամենայն հավանականությամբ, մումիաներ են: Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Գրառումներով և գունավոր պատկերներով զարդարված դագաղները գտնվել են Ասասիֆ դամբարանադաշտում՝ հին Արևմտյան Թեբա քաղաքի ավերակներում: Արտեֆակտները թվագրված են Միջին թագավորության (մ.թ.ա. 2040-1640թթ.), Նոր Թագավորության (մ.թ.ա. 1550-1069թթ.) և Ուշ ժամանակաշրջանի (մ.թ.ա. 664-332թթ.) դարաշրջաններին:
Ըստ նախարարության ներկայացուցիչների, սա վերջին տարիների ամենամեծ և ամենակարևորներից գտածոներից մեկն է: