Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Վալերիկն էլ ծնվեց, բայց վճռաբեկի դատական ակտը «չծնվեց»

Վերջին տասնամյակներում վերջնական դատական ակտերն ավելի ուշ են ծնվում, քան երեխաները: Կոռուպցիայով ներծծված գործերով «հղի» դատավորներին երբեմն ուզում եմ ասել՝ «բարի ազատում», եթե «ազատումը» բարի է…, որովհետև դատարաններում դեռ բազմաթիվ քոչարյանաձույլ «ազարյաններ» կան, որոնք փաստերի կեսը նայում են, կեսը՝ շրջանցում…

Մոտ երկու շաբաթ առաջ լույս աշխարհ եկած Վալերիկի բազմանդամ ընտանիքն արդեն 7 տարի դատարաններում է… զարմուհու և նրա շրջապատի մեղքով: Ընտանիքը ահուդողով սպասում է, որ հանկարծ կրկին հովանավորչությունը գլուխ չբարձրացնի, և երկու մանկահասակ երեխաների գլխի տանիքը չտանի:

7 տարվա ընթացքում, սույն վեճը երկու պտույտ է արել քաղաքացիական և քրեական դատարաններում: Առաջին պտույտի ժամանակ, իմ գնահատմամբ, հանդիպել է հովանավորչության, քանի որ գործով անցնողների մեջ կան հայտնի կամ դատական գործերով հաճախակի հանդիպող ազգանուններով անձինք: Իսկ երկրորդ պտույտը շատ ավելի օբյեկտիվ է. գործը հասել է վճռաբեկ դատարան, շուտով կլրանա մեկ տարին, սակայն այստեղ դեռ բազմանշանակ լռություն է…

Բանն այն է, որ սույն գործով կա օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտ՝ քաղաքացիական և քրեական գործերով, որոնք հակասում են միմյանց՝ վիճարկվող գումարի չափով. 7 տարի փորձում են պարզել՝ տրված գումարը 15,000 դոլար է, թե՞ 11,000, և իրականում ու՞մ է այն տրվել և ո՞վ պետք է հատուցի:

Այս հարցերի պատասխանները հստակ տրվել են առաջին ատյանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, և վճռաբեկ դատարանն ընդամենը պետք է ընդունի այդ փաստերը և օրինական ուժ տա դրան, այլապես այն վատ նախադեպ կարող է դառնալ:

2017թ.-ի նոյեմբերի 16-ին, վերաքննիչ քաղաքացիական դատարանը /իսկ մինչ այդ՝ առաջին ատյանի դատարանը/, որոշում էր կայացրել հօգուտ Երեմյանների՝ մերժելով Նարինե Ասատրյանի վերաքննիչ բողոքը: Այս կինը մինչ օրս ուզում է համոզել դատարաններին, որ ինքն իբր պարտքով, 2 ամսով, 15.000 դոլար գումար է տվել անծանոթ Երեմյաններին՝ գրավ վերցնելով վերջիններիս տունը, որը պետք է իրացվի իր գումարը փոխհատուցելու նպատակով:

Ծանոթ այս իրավիճակում, կարելի է ասել, հայտնվել է Հայաստանի 30 տոկոսը՝ պետական քաղաքականության մի պարզ բանաձևով. Տնտեսությունն ամայացրել են՝ բոլորին մղելով դեպի բանկերը, վաշխառուները կամ կոռուպցիոն համակարգերը…

Իսկ ինչպես է սկսել Կարինեի պատմությունը. Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործով՝ «տուժող Կարինե Երեմյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թ. մարտ ամսին իր ընտանիքին 3.500 ԱՄՆ դոլար գումար է անհրաժեշտ եղել և գումարը հայթհայթելու նպատակով դիմել է ամուսնու քրոջ դուստր Գայանե Գրիգորյանին, ով իրեն ծանոթացրել է Արտակ Մարտիրոսյանի հետ: Գայանեն ասել է, որ Արտակն աշխատում է անշարժ գույքի գործակալությունում և կարող է օգնել բանկից գումար ստանալու հարցում: Նրանք երկուսով եկել են իրենց տուն, որտեղ Արտակը վստահեցրել է, որ կարող է օգնել բնակարանը գրավ դնելու միջոցով բանկից գումար վերցնելու հարցում: Որոշ ժամանակ անց Արտակն իրենց տուն է եկել մի երիտասարդի հետ, նրանք լուսանկարել են բնակարանը և ասել, որ գործարքի կնքումը կտևի մոտ երկու ամիս: Հետագայում Արտակն ասել է, որ գործարքի կնքումը ձգձգվում է և իրենք նրան խնդրել են օգնել անհատից տոկոսով գումար վերցնելու հարցում: Արտակն ասել է, որ ճանաչում է մի աղջկա, ով կարող է իրենց տոկոսով գումար տալ` մինչև բանկում գործողությունների ավարտը: Արտակն ասել է նաև, որ այդ աղջիկը կարող է տալ 3.500 ԱՄՆ դոլար` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, սակայն որպես երաշխիք գործարքը պետք է կատարեն նոտարական գրասենյակում: Իրենց համաձայնությունը ստանալուց հետո, Արտակն առաջարկել է գործարքը կնքել Շենգավիթի նոտարական գրասենյակում` պատճառաբանելով, որ այնտեղ ծանոթ /Սվետլանա Բադիրյան-հեղ./ ունի և նրա բոլոր գործարքներն այդ գրասենյակում է կատարում:

2011թ. մարտի 12-ին իրենք ընտանիքով գնացել են Շենգավիթի նոտարական գրասենյակ, որպեսզի Նարինե Ասատրյանի հետ կնքեն պայմանագիր` գումարի դիմաց իրենց պատկանող բնակարանը գրավադնելու մասին: Նոտարական գրասենյակում իրենք հանդիպել են Գայանեին, Արտակին և անծանոթ երկու աղջկա: Նոտարական գրասենյակում իր սկեսուրի առողջական վիճակը կտրուկ վատացել է և Արտակը` օգտվելով այդ հանգամանքից, ասել է, որ իրենք շտապ ստորագրեն գրավի պայմանագիրը: Վստահելով Արտակին, իրենց ընտանիքի անդամներն արագ ստորագրել են պայմանագիրն ու վերադարձել տուն: Նոտարական գրասենյակում մնացել են որդին` Անդրանիկը, և ամուսնու քրոջ դուստրը` Գայանեն:

Գրավի պայմանագիրն Արտակը պահել է իր մոտ, իսկ գործարքից մեկ ամիս անց, երբ ավտոմեքենայի մեջ որդին գտել է պայմանագիրն ու Արտակին հարցրել, թե այդ ինչ գումար է նշված այդտեղ, Արտակը պատասխանել է, որ նշվածը` իրենց բնակարանի գնահատման արժեքն է:

Հետագայում Արտակն ասել է, որ 3.500 ԱՄՆ դոլարից բացի 1.000 ԱՄՆ դոլար` որպես միջնորդավճար, պետք է տան Սյուզաննային, որից հետո պահանջել է վերադարձնել 6.500 ԱՄՆ դոլար` պատճառաբանելով, որ դա` տոկոսի գումարն է: Հասկանալով, որ խաբվել են, դիմել է ոստիկանություն:(…)»:

Դրանից հետո սկսվել է դատական գործերի շարան, որոնցով ձեռք բերված, բայց լղոզված ապացույցները համադրելով, վերաքննիչ քաղաքացիական դատարանը հստակեցրել է դրանք և գտել, որ Երեմյանները ճիշտ են՝ հետևյալ պատճառաբանություններով.

Արտակ Մարտիրոսյանին` ՀՀ քր. օրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /խարդախություն/, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. ՙնա 15.06.2010թ.-ից ՀՀ քր. օրի 178-րդ հոդվածի 3-րդ մասով հետախուզման մեջ գտնվելով ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից, 2011թ. մարտի 12-ին Շենգավիթի նոտարական գրասենյակում միջնորդել է Վալերի, Անդրանիկ, Կարինե և Էդուարդ Երեմյաններին գրավի /հիպոթեքի/ փոխառության պայմանագիր կնքել Նարինե Սերյոժայի Ասատրյանի հետ, որով գրավադրվել է Երեմյաններին պատկանող Երևան քաղաքի …

բնակարանը, որից հետո պայմանագրով նախատեսված և Ն.Ասատրյանի կողմից տրված 11.000 ԱՄՆ դոլարից 3.300 ԱՄՆ դոլարը տվել է Ա.Երեմյանին, իսկ մնացած 7.700 ԱՄՆ դոլարը խաբեությամբ և Ա.Երեմյանի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է նրանից` վերջինիս պատճառել 2.871.484 ՀՀ դրամի գույքային վնաս,…»:

Դատարանի կողմից հաստատվել է այդ մեղադրանքը, Արտակ Մարտիրոսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման և արագ ազատ արձակվել՝ առանց փոխհատուցելու վնասը: Այն օրինական ուժ է ստացել, սակայն այդ գործի դատաքննության ժամանակ ծնվել է երկրորդ քրեական գործը, այս անգամ՝ Նարինե Ասատրյանի դեմ:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մաս/: Ըստ քրգործի նյութերի՝ «նա, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննված թիվ … քրեական գործով` ըստ մեղադրանքի Արտակ Մարտիրոսյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որպես վկա հարցաքննվելիս 2013 թվականի դեկտեմբերի 17-ին տվել է սուտ ցուցմունք այն մասին, որ 2011 թ. մարտի 12-ին Շենգավիթի նոտարական գրասենյակում Արտակ Վլադիկի Մարտիրոսյանի միջնորդությամբ, իր և մյուս կողմից` Սեդա Սաֆարյանի, Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանների միջև կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրով Անդրանիկ Երեմյանին տվել է 15.000 ԱՄՆ դոլար գումար, մինչդեռ 2014 թվականի օգոստոսի 8-ին օրինական ուժի մեջ մտած թիվ ԵՇԴ/0092/01/12 դատավճռով ապացուցվել է, որ տվել է ոչ թե 15.000 ԱՄՆ դոլար, այլ 11.000 ԱՄՆ դոլար և ոչ թե Անդրանիկ Երեմյանին, այլ նույն գործով ամբաստանյալ Արտակ Մարտիրոսյանին»:

Սակայն Նարինե Ասատրյանը «պլստացել է». Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, ինչ-ինչ շահագրգռվածություն դրսևորելով, արդարացրել է Նարինե Ասատրյանին՝ էական չհամարելով, «թե կոնկրետ ում և որքան գումար է տվել Նարինե Ասատրյանը:»

Մինչդեռ սա կարևոր հանգամանք է, քանի որ գումարի չափը ենթադրում է նաև պատժի խստացում և համապատասխան հետևանքների կրում՝ կոնկրետ անձանց կողմից:

Հույսները կտրելով քրեական մասից, Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանները 28.04.2016 թվականին քաղհայց են ներկայացրել դատարան. խնդրել են չկնքված համարել 2011 թ.-ի մարտի 12-ին նոտարական վավերացմամբ փոխառության պայմանագրով արձանագրված գումարի 4.300.000 դրամ գումարը և փոխառության գումար սահմանել 1.200.000 դրամը:

Գործի քննության ընթացքում հայցվորները ներկայացրել են հայցադիմումի հիմքի լրացում և ըստ էության հայցի հիմքը լրացնելու հետ մեկտեղ, փոխելով նաև հայցի առարկան, խնդրել են 12.03.2011 թ.-ին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով համարել չկնքված:

Դատարանը Երեմյանների հայցն ամբողջությամբ բավարարել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այդ վճիռը թողել է ուժի մեջ, մերժել Նարինե Ասատրյանի վերաքննիչ բողոքը՝ արձանագրելով հետևյալը.

«Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵՇԴ/0091/02/12 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներից սույն քաղաքացիական գործի համար նախադատելի են հետևյալ գործողությունները.

1. Կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն:

2. Նարինե Ասատրյանի կողմից տրվել է 11.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:

3. Նշված 11.000 ԱՄՆ դոլարից 3.300 ԱՄՆ դոլար գումարը ամբաստանյալ Արտակ Մարտիրոսյանը տվել է Անդրանիկ Երեմյանին:

4. Մնացած 7.700 ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ և Ա.Երեմյանի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակվել է»:

Այլ կերպ ասած՝ անհասկանալի հարց չկա վճռաբեկ դատարանի համար. այն պետք է ընդունվի և նախադեպային նշանակություն ունենա: Սակայն դատական ակտի ձգձգումը առայժմ մեկ ենթադրության տեղիք է տալիս՝ Նարինե Ասատրյանի «հովանավորները» դիմադրում են արդարադատության իրականացմանը / անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք նրանց/:

Ուրախ կլինենք՝ սխալված լինելու համար, բայց դատավոր Արտակ Բարսեղյանի վարույթում գտնվող գործն արդեն հատում է դատաքննության ողջամիտ ժամկետները: Ժամանակն է, որ դատավորները համակերպվեն թավշյա իրողություններին և ընդունեն՝ փոքրիկ Վալերիկների և նրանց ընտանիքների ճակատագիրը օրենքի սահմաններում վճռելը պարզապես պարտականություն չէ, այլ հարգանք ու պատասխանատվություն՝ պետության, խղճի ու սեփական անձի հանդեպ… Իսկ դա այնքա՜ն անհրաժեշտ է այսօր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում