211652_close_icon
views-count11895 դիտում article-date 17:33 17-11-2021

Փաշինյան․ «Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են եւ գտնվում են ՀՀ-ի վերահսկողության ներքո». aravot.am

«Երեկվա գործողությունների հետեւանքով բալանսը չի փոխվել։ Մինչեւ այդ էլ է այդքան եղել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով փաստին, որ մայիսից սկսած՝ ՀՀ տարածք Ադրբեջանի ապօրինի ներխուժման հետեւանքով վերջինս օկուպացրել է 42 քառակուսի կմ տարածք՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է aravot.am-ը։

«Մի շաբաթ առաջ էլ էր, մայիսին էլ էր 41 քառակուսի կմ-ն։ Բայց այնպես չէ, որ այդ 41 քառակուսի կմ-ն լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից։ Մայիսի տասներկուսից հետո գործընթացի հետեւանքով տարբեր հատվածներում Ադրբեջանի եւ մեր ԶՈՒ դիրքերը շախմատաձեւ դասավորված են, երբեմն՝ մեկը մյուսի մեջ անտրամաբանական ձեւերով մխրճված։ Մանավանդ հիմա կարեւոր է դաշտը ճիշտ պատկերացնել։

Մայիսի տասներկուսից առաջ ՀՀ-ի շուրջ քառասուն եւ ավելի կմ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետեւանքներով։ Մենք այդ տարածքները կոնկրետ գիտենք։ Առաջին պատերազմի արդյունքներով նաեւ սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են եւ գտնվում են ՀՀ-ի վերահսկողության ներքո։

Այս հանգամանքների բերումով է շատ կարեւորվում սահմանազատման-սահմանագծման գործընթացը»,-նշեց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր