Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի մասնակցել իր ակումբի հերթական խաղին:
Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Շավիշ»-ը հյուրընկալվել էր «Բենֆիկա»-ին: Լիսաբոնում կայացած խաղում 4:0 հաշվով հաղթեց «Բենֆիկա»-ն:
Գևորգ Ղազարյանը չի մասնակցել խաղին, բայց հայտավորված է եղել:
Այս տուրից հետո «Շավիշ»-ը մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում է: