Instagram-ի անձնակազմը հայտնել է նոր հնարավորության գործարկման մասին։
Այսուհետ օգտատերերը կարող են ուղիղ հեռարձակումների ժամանակ դիմակներ կամ ֆիլտրեր օգտագործել, հաղորդում է Ferra-ն։
Հեռարձակումների ժամանակ կարելի է դեմքը զարդարել աստղերով, ծիածանով և այլ դիմակներով։ Դրա համար անհրաժեշտ է կամ մինչ եթեր մտնելը կամ դրա ընթացքում սեղմել ներքևի աջ անկյունի դեմքի նշանին՝ «փորձել» ցանկացած դիմակ եւ ընտրել անհրաժեշտը։ Մյուս շաբաթ արդեն հասանելի կլինի հատուկ ուղիղ հեռարձակումների համար ստեղծված մուգ ակնոցներով դիմակը։ Հպվելով էկրանին՝ կարելի է փոխել ակնոցների արտացոլանքը։