Քաղաքական

26.07.2018 20:30


Ռոբերտ Քոչարյանի հետ քննչական գործողություններն ավարտվել են․ ՀՔԾ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի հետ քննչական գործողություններն ավարտվել են․ ՀՔԾ (տեսանյութ)

Մարտի 1-ի գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն որպես վկա հարցաքննության կանչված Ռոբերտ Քոչարյանի հետ քննչական գործողություններն ավարտվել են, «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:

Նախկին նախագահը ՀՔԾ էր հրավիրվել «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Այս ամսվա սկզբին ՀՔԾ-ն հաղորդեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։

Այս խորագրի վերջին նյութերը