News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիան պատուհասած «Սաոլա» թայֆունը, որը հերթական 22 համարն է ստացել, հանգեցրել է ներքին 53 չվերթների չեղարկմանը եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների զանգվածային դադարեցմանը, տուժել է առնվազն 2 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցիկլոնի հետեւանքով առաջացած ուժգին քամու հետեւանքով երկրի հարավային շրջաններում 18 հազար բնակելի տներ առանց էլեկտրականության են մնացել, վկայում են Kansai Electric Power Company եւ Kyushu Electric Power Company օպերատոր ընկերությունների տվյալները: Էլեկտրաէներգիայի ավելի մեծածավալ ընդհատումներ են եղել Կագոսիմա եւ Միյաձակի պրեֆեկտուրաներում:

Մասնագետները զգուշացնում են, որ մինչեւ 8 մետր ալիքների մասին եւ շրջանի բնակիչներին կոչ են անում ձեռնպահ մնալ  բաց ծով դուրս գալուց: Օդերեւութաբանները զգուշացնում են սողանքների մեծ վտանգի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ