Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման Վրաստանի ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «ոչ դիվանագիտական» է որակել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որը կասկածանքով էր արտահայտվել կորոնավիրուսի վրացական վիճակագրության վերաբերյալ:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Գամկրելիձեն հաղորդել է, որ զարմացած է այդ գնահատականներից: NCDC- ի ղեկավարը կասկածանք է հայտնել, որ Թորոսյանը իսկապես կարող էր նման հայտարարություն անել: Գամկրելիձեն չի բացառել, որ լրագրողները սխալ են մեկնաբանել նախարարի խոսքերը: «Ես անձամբ ճանաչում եմ Արսեն Թորոսյանին: Մի փոքր զարմանալի է, եթե այս հայտարարությունը նրա կողմից արվել է այս տեսանկյունից: Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, մենք ունենք ընդհանուր մեծ պատմություն: Մի փոքր զարմանալի է նրա կողմից նման ոչ դիվանագիտական հայտարարություններ լսելը», – ասել է Գամկրելիձեն: