×


Ելենա Արշակյանի նոր սերիալը, անհանգստության առիթն ու դերասանների հետ այցը Մոսկվա

ATV-ի եթերում երեկ մեկնարկեց Ելենա Արշակյանի նոր նախագիծը: «Օջախի երգը» հեռուստասերիալի սյուժեի եւ դերասանական կազմի մասին պրոդյուսերը պատմել է BRAVO.am-ին, նաեւ պարզաբանել, թե ինչու է այս օրերին մի քանի դերասանների հետ գտնվում Մոսկվայում:

«Մեր սերիալի թեմաները միշտ ընտրում ենք՝ հաշվի առնելով ժամանակի թելադրանքը. հասկացանք, որ այժմ այս թեման արդիական է, խոսելու ենք ընտանիքի եւ ընտանիքում տիրող մթնոլորտի մասին: Երբ փոքր էի, միշտ ընտանիքով նստում էինք հաց ուտելու եւ սպասում էինք՝ երբ է հայրս վերադառնալու աշխատանքից: Երբ վերադառնում էր, մենք ընթրում էինք: Նա նստում էր սեղանի գլխին, իսկ այդ ավանդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այժմ մենք խոսելու ենք հայկական օջախի եւ ավանդույթների մասին: Ներկայացնելու ենք Արշակ Ադամյանցի ընտանիքն՝ իր խնդիրներով»,- նշել է Ելենան:

«Օջախի երգը» սերիալի նկարահանումներին


Ինչ վերաբերում է դերասանական կազմին, նա ասել է.«Ամենաբարդն ընտանիքի հոր՝ Արշակ Ադամյանցի կերպարն ընտրել էր: Նրան մարմնավորում է Արտակ Այվազյանը: Մնացածն ըստ մեր օրակարգի է եղել. արել ենք քասթինգ, ընտրել մյուս դերասաններին՝ համապատասխան կերպարներով: Եղել է, որ վերջին օրով դերասան ենք փոխել: Քովիդը բոլորիս պլանները խառնում է: Եղել է՝ դերասանը եկել է փորձերի, հետո վարակվել կորոնավիրուսով, եւ վերջին օրով նոր դերասան ենք ընտրել, որպեսզի կարողանանք մեր եթերը ճիշտ ժամանակին հասցնել»:

«Օջախի երգը» սերիալի նկարահանումներին


Նախագծի դերասանական կազմում են Վարդան Հովսեփյանը, Իրինա Իարությունյանը, Կարեն Ասլանյանը, Եվա Բաղդասարյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Գայանե Կաթունյանը, Արմինե Ալեքսանյանը, որը նորավարտ դերասանուհի է եւ հայտնի չէ հանդիսատեսին:

Այս օրերին Ելենա Արշակյանը Նորայր Եղյանի, Անահիտ Մսրյանի եւ Ելենա Բորիսենկոյի հետ Մոսկվայում է.«Այո, նկարահանումների ենք այստեղ, սակայն թե որ նախագծի համար, չեմ ցանկանում դեռեւս բացահայտել»,- նշել է պրոդյուսերը:

«Օջախի երգը» սերիալի նկարահանումներին


Ելենայի խոսքով՝ երեկ մի փոքր անհանգիստ է եղել, քանի որ առաջին անգամ էր, որ իր թիմի հետ, ավանդույթի համաձայն, չի հետեւել առաջին սերիայի հեռարձակմանը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravp.am/
Լուսանկարները՝ սերիալի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին