Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Գյումրեցի տղամարդը դաժան ծեծի ենթարկելով՝ սպանել է շիզոֆրենիայով տառապող խորթ մորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Չերնոմորյանի գործի դատական քննությունը:

32-ամյա Հովհաննեսին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննեսը 2016 թվականի հունիսի 22-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Մանուշյան փողոցի տնակներից մեկն է ապօրինի մուտք գործել պատուհանով և գողացել է 7 հազար դրամ արժողությամբ հեռուստացույց՝ «Կոսմոս» ֆիրմայի:

Բացի այդ, 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ժամը 23-ն անց 30-ից մինչև սեպտեմբերի լույս 3-ի ժամը 2-ը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Լուսաղբյուր գյուղի տան բակում, ապա նույն տան հյուրասենյակում ձեռքերով, ոտքերով ու հատակ լվանալու փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր խորթ մոր՝ Հայկուշի մարմնի տարբեր մասերին՝ գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին, գոտկատեղին, նստատեղին, վերին ու ստորին վերջույթներին և սպանել է նրան:

Տուժող կինը՝ Հայկուշը, 2-րդ խմբի հաշմանդամ էր, նա տառապում էր «Շիզոֆրենիա՝ անընդմեջ պրոգրեսող ընթացքով, պարանոիդ ձև, ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Դեպքի պահին հոգեկան հիվանդ կինը ցանկացել է տնից դուրս գալ, հեռանալ, իսկ խորթ որդին արգելել է, նրան ծեծի է ենթարկել ու հասցրել է մահվան:

Նախաքննության ընթացքում ու դատարանում Հովհաննեսն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա ընդունել է խորթ մոր սպանությունը, իսկ գողության դրվագով իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում Հովհաննեսը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ընթացքում նա հայտնել է, որ մայրը մահացել է երկրաշարժի ժամանակ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին: Ինքը, լինելով 3 տարեկան, մնացել է հոր խնամքին:

1991 թվականին հայրն ամուսնացել է Հայկուշի հետ, ով 2004 թվականից տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Հայկուշն իր հետ լավ չի վարվել, հաճախ ծեծել է, անվանել է «բիճ»:

2011 թվականին մահացել է հայրը: Խորթ մայր Հայկուշը մնացել է իր խնամքին:

2016 թվականի օգոստոսի 24-ից հովիվ աշխատելու նպատակով ինքը Հայկուշին վերցրել ու Գյումրիից տեղափոխվել է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղ, բնակություն են հաստատել գյուղի չբնակեցված տներից մեկում:

Սեպտեմբերի 2-ին ինքը գործընկերոջ հետ մասնակցել է գյուղացիներից մեկի թաղման արարողությանը ու տուն է գնացել սթափ վիճակում ժամը 23-ն անց 30-ի սահմաններում:

Հայկուշին տեսել է տան բակի մոտ գտնվող փողոցում: Հայկուշը հոգեկան անհավասարակշիռ վիճակում էր, ինքն իրեն խոսում էր, ասում էր, թե ինչ-որ ձայներ կանչում են իրեն: Նա ուզում էր տանից հեռանալ:

Ինքը ցանկանում էր նրան տուն տանել, իսկ նա հակառակվում էր: Իր նյարդերը տեղի են տվել, ինքը Հայկուշի մազերից քաշելով՝ տարել է տուն:

Ճանապարհին բռունցքով խփել է նրա գլխին, ձեռքերով ու ոտքերով՝ մարմնի տարբեր մասերին: Տուն մտցնելու համար ստիպված է եղել մեջքից նրան հրել, նա ընկել ու գլխի մասում վնասվածք է ստացել: Դրանից հետո ինքը Հայկուշին թևանցուկ է արել, տուն է տարել, լվացել է վնասված գլուխը, նրան պառկեցրել է անկողնում, զբաղվել է իր գործերով ու խմել է մոտ 250 գրամ օղի:

Մոտ 10 րոպե անց  Հայկուշը վեր է կացել անկողնուց ու նորից ցանկացել է հեռանալ տանից: Ինքը նրան երեք անգամ ապտակել է, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել:

Հետո վերցրել է հատակը լվանալու փայտը ու հարվածներ է հասցրել Հայկուշի ոտքերին ու մեջքին, փայտի բռնակը կոտրվել է, բեկորները սենյակով մեկ են շպրտվել:

Ինքը Հայկուշի նկատմամբ ուժ գործադրելով՝ տարել-պառկեցրել է բազմոցին, հետո խմել է ևս 250 գրամ օղի:

Օղին վերջացել է: Ինքը ուզում էր էլի խմել: Քանի որ գյուղի խանութներն այդ ժամին փակ էին, որոշելէ  հասնել Գյումրի: Կեսգիշերին տանից դուրս է եկել՝ Հայկուշին ասելով, որ Գյումրի է գնում: Հայկուշը ողջ էր, իրեն ասել է՝ ուր ուզում ես գնա:

Ինքը տանից դուրս է եկել՝ փակելով մուտքի դուռը:

Պատահական մեքենայով հասել է Գյումրի, Շառլ Ազնավուրի հրապարակում աշխատող կրպակներ կային, գնել է 300 գրամ սպիրտ, ջրով բացել ու խմելով քայլել է դեպի գերեզմանատուն: Այնտեղից պատահական մեքենայով վերադարձել է գյուղ: Մտել է տուն ու տեսել է, որ դեպի ննջասենյակ տանող հատվածում Հայկուշը բերանքսիվայր ընկած է գետնին: Նա կենդանության նշաններ ցույց չէր տալիս:

Հովհաննեսը հայտնել է, որ զղջում է կատարվածի համար, ինքը խմած է եղել ու հստակ չի հիշում՝ ինչ է կատարվել: Չգիտի՝ իր որ հարվածի հետևանքով  է Հայկուշը մահացել…

Գողության դրվագով տուժող հանդիսացող Ռիտա Հ.-ն հայտնել է, որ 2006 թվականին Թուրքիայից 200 դոլարով գնել է «Կոսմոս» հեռուստացույցը, Գյումրիում այն հանձնել է ամուսնուն ու սկեսուրին, ովքեր ապրում էին Մանուշյան փողոցի տնակներից մեկում: Ամուսնուն ու սկեսուրին սպանել են: Դրանից հետո հեռուստացույցը գտնվում էր տնակում, որտեղ ոչ ոք չէր ապրում: Ինքը ոստիկաններից է իմացել, որ հեռուստացույցըտնակից  գողացել են՝ պատուհանից մտնելով տնակ: Հովհաննեսն իր հիվանդ խորթ մոր հետ ապրել է իր ամուսնու տնակի հարևանությամբ, չի բացառվում, որ հենց նա կատարած լինի գողությունը:

Լուսաղբյուր համայնքի ղեկավարը հայտնել է, որ Հովհաննեսի մայրը իրենց գյուղից էր: Նա ամուսնացել, գնացել էր Գյումրի, ամուսնու հետ նրանք որդեգրել էին Հովհաննեսին: Լարիսան երկրաշարժի ժամանակ մահացել է, մի քանի տարի հետո նրա ամուսինն ամուսնացել է Հայկուշի հետ…

Վերջին օրերին Հովհաննեսն իրենց գյուղում հովվություն էր անում: Ինքը հետագայում է իմացել, որ նա սպանել է խորթ մորը:

Հայտնաբերվել է Հովհաննեսի ծանոթը, ում նա 6 հազար դրամով վաճառել էր գողացած հեռուստացույցը, որ օղի գնի: Հեռուստացույցն առգրավվել է:

Դատարանը Հովհաննեսի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցավոր արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Հովհաննես Չերնոմորյանը մեղավոր է ճանաչվել գողության և դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 104 հոդվածի 1-ին մասով:

Հովհաննես Չերնոմորյանը վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի  3-ից:

Հովհաննեսից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի  463 հազար 116 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում