18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Համայնքի ղեկավարներին, մարզպետներին ռեգուլյար բզեք». վարչապետ /ֆոտո, տեսանյութ/

Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր կրկին Գյումրիում էր։ Նա մի քանի նախարարների, տարբեր մարզերի մարզպետների, դեսպանների հետ մասնակցեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին, որն առաջին անգամ կազմակերպվում է Գյումրիում։

ՏՏ ոլորտով հետաքրքրվող ավելի քան 200  երիտասարդ հանրապետության բոլոր մարզերից հավաքվել էին Գյումրիում՝  ծանոթանալու ոլորտի խնդիրներին ու  ձեռքբերումներին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի օրինակով: Նրանք մասնակցում են «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին:

Երկօրյա համաժողովի ընթացքում  նախատեսել  են քննարկումներ երեք թեմաներով. «Բիզնես միջավայրի աջակցություն», «Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում», «Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական»:

Վարչապետը համաժողովում ելույթ ունեցավ, կարևորեց Հայաստանի թվայնացումը: գնահատեց երիտասարդների  ոգևորությունը: Բայց միաժամանակ  հավելեց. “Բզեք համայնքի ղեկավարներին: Մի հոգնեք, աշխատեք, չնայած բզելը կատակով եմ ասում: Մեր գործընկերները փորձում են աշխատել»:

Համաժողովի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և  «Թվային Նուռ » ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի միջև  կնքվեց հուշագիր՝  ՀՀ ճանապարհների թվայնացման պիլոտային ծրագրի մեկնարկի մասին:  Այս ծրագրի մեկնարկը ևս Շիրակից է:

Կարեն Կարապետյանը այնուհետ շտապեց շրջել Գյումրու պատմական կենտրոնով։ Վարչապետը կանգնում էր իրեն գրավող ամեն մի կառույցի դիմաց ու հետաքրքրվում պատմությամբ։

«Ախր շատ լավն է»,-բացականչում էր վարչապետը: Իսկ երբ հասան Գյումրիի կենտրոնական հրապարակ նորից հիացավ, ու ասաց, որ հարկավոր է  կանաչապատել, շատ սիրուն է երկու եկեղեցիների արանքում շատ սիրուն տեսք ունի հրապարակը:

Կարեն Կարապետյանը քայլեց Շիրազի անվան փողոցով, որը ևս պիտի վերանորոգվի «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու իր ծրագրով. նախատեսված է կարմիր ասֆալտ անել այնտեղ, եղավ նաև իր ընտանիքին պատկանող կառույցում, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Նա ոտքով քայլելով հասավ քաղաքապետարան, որտեղ և փակ խորհրդակցություն անցկացրեց։

23592434_1617241118312305_2918154983894697683_o IMG_20171117_122454 23593621_1972274416365100_5205677921119556539_o 23632649_1972274573031751_3348650204283468546_o IMG_20171117_122303

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ