News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«28 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Ազգային պատկանելության հողի վրա բռնությունների ու տեղահանման է ենթարկվել տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վկայությամբ՝ խոշտանգումների զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Հայաթափված Բաքուն պատմության մեջ մտավ «երեք ջարդերի քաղաք» անվանմամբ (1905թ., 1918թ. եւ 1990թ):

1990-ի հունվարի արյունոտ օրերին Բաքվում տեղի ունեցածը, որ իրականացվել էր Գորբաչովի վարչախմբի իմացությամբ եւ թողտվությամբ, ադրբեջանահայության ցեղասպանության ծրագրի իրագործումն էր, քաղաքականություն, որով Բաքուն ձգտում էր լռեցնել իր ինքնորոշման իրավունքի իրագործման համար ոտքի ելած արցախահայության ձայնը: Այսօր էլ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են բոլոր միջոցները՝ կոծկելու իրենց ցեղասպան գործողությունները՝ նենգափոխելով իրողությունները եւ խուսափելով պատասխանատվությունից:

Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի կոտորածին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակին, համոզված լինելով, որ հանցագործության անպատժելիությունը հանգեցնում է նոր ոճիրների իրականացման, ինչին քաղաքակիրթ հանրությունը եւս մեկ անգամ ականատես եղավ 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության ժողովրդի նկատմամբ սանձազերծված նոր ռազմական ագրեսիայի ժամանակ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

դատապարտում է ահաբեկչության, այլատյացության ու ծայրահեղականության ցանկացած դրսեւորում,

պնդում է, որ Բաքվի, ողջ Արեւելյան Անդրկովկասի, ինչպես նաեւ Հյուսիսային Արցախի ու Նախիջեւանի հայության հանդեպ կազմակերպված բռնությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը,

վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը հետեւողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրականացնողներին  պատասխանատվության ենթարկելուն,

կոչ է անում  միջազգային հանրությանը եւ խորհրդարանական կառույցներին՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական եւ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հայատյացության քարոզչության դեմ՝ կանխելու դրա հնարավոր հետեւանքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ