Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Ոմանք կարծում են, թե դատարանից ազատ են արձակվելու…». Զինված խմբի գործով ևս մեկ հատոր հետազոտվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Մեղադրող Գևորգ Սարգսյանը շարունակեց հրապարակել քրեական գործում առկա փաստաթղթերն ու գրավոր ապացույցները:

Այս դատական նիստին հրապարակվեցին 11-12-րդ հատորների փաստաթղթերը:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը հրապարակեց իր պաշտպանյալ Նելլի Մինասյանի վերաբերյալ փաստաթղթեր:

Ըստ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի 70 բնակիչների՝ Նելլիին ճանաչում են նրա ծննդյան օրից: Նա «մեծացել է հարգված ընտանիքում… մարդասեր է, մարդամոտ, կրթված ու բանիմաց, ինչպես նաև՝ հայրենասեր ու նրբանկատ: Գյուղի բնակիչներից յուրաքանչյուրի կողքին կանգնում, օգնում է…»:

Համայնքի ղեկավարությունը Նելլիի բնութագրում առանձնացրել էր նրա «քաղաքակիրթ վարվեցողությունը», այն, որ ակտիվ է, հայրենասեր  ու բարյացակամ…

Խմբի վնասազերծման պահի՝ 2015 թվականի նոյեմբերի դրությամբ Նելլի Մինասյանը սովորում էր «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Ըստ համալսարանից տրված բնութագրի՝ Նելլին ակտիվ մասնակցել էր ուսանողական գիտական գործունեությանը, նրա աշխատությունները՝ մշակույթում հանճարի դերի, ինչպես նաև էֆտանազիայի վերաբերյալ համալսարանում գրավել էին առաջին տեղը: Համալսարանից Նելլիի ստացած պատվոգրերը կցված են քրեական գործին:

Ավելացնենք, որ Նելլին ներկայումս հղի է, նա կալանքի տակ չգտնվող ամբաստանյալներից է, նրա բալիկը կծնվի հունվար ամսվա ընթացքում:

Մեղադրող Սարգսյանի ընթերցանության ընթացքում՝ երբ գործում առկա փաստաթղթերի «վերնագրերն» էին միայն ընթերցվում, օրինակ՝ «Վերաքննիչ դատարանի որոշում», «Ուղեկցական գրություն» և այլն,  հայտարարությամբ հանդես եկավ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հռետորական հարց հնչեցրեց. «Ի՞նչ գործ ենք կատարում, հրապարակվում են փաստաթղթե՞րը, թե՞ դրանց ցանկը: Եթե միայն վերնագրերն են հրապարակվում՝ այդպիսի փուլ օրենքով նախատեսված չէ… Ես առարկում եմ միայն վերնագրերի հրապարակման դեմ… Կողմնորոշվենք…»:

Մեղադրող Սարգսյանը հիշեցրեց, որ փաստաբանները նախորդ նիստերում էլ դժգոհում էին ապացույցների՝ մանրամասն հրապարակումից: Մեղադրողը նշեց, որ օրենքում նշված չէ՝ փաստաթղթերի հրապարակումը ինչպես պիտի լինի՝ առաջին տառից մինչև վերջին տա՞ռը: Եթե պաշտպանները ցանկանում են, որ ինչ-որ փաստաթուղթ ավելի մանրամասն հրապարակվի, թող իրենք դա անեն՝ խնդիր չկա…

Սակայն այս վեճը սրանով չեզրափակվեց: Հայկ Ալումյանը հայտարարեց. «Միայն վերնագրերի հրապարակման դեպքում փաստաթղթերը հրապարակված համարվել չեն կարող… Կոչ եմ անում դատավարությունը աբսուրդի չվերածել»:

Նույնիսկ վեճ գնաց, թե ո՞վ պետք է հրապարակի փաստաթղթերը: Ավելի տրամաբանականն այն է, որ մրցակցային դատավարության ընթացքում կողմերից յուրաքանչյուրը հրապարակի իրեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ առաջարկեց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: Բայց քանի որ ընդհանուր հայտարարը չէր գտնվում, մեղադրողը նույնիսկ ասաց. «Թող հենց դատարանն էլ հրապարակի», իսկ Հայկ Ալումյանը կես-կատակ առաջարկեց. «Հրապարակման մասնագետ հրավիրեք, թող հրապարակի»:

Մեղադրողը դժգոհեց, որ պաշտպանները ցանկացած պարագայում մեղադրանքի կողմի հակառակ դիրքորոշումն են արտահայտում՝ փաստաթղթերը մանրամասն է հրապարակում, ասում են՝ ո՞ւմ է պետք, հակիրճ է հրապարակում, ասում են՝ այդպես հրապարակված համարվել չեն կարող…

Հայկ Ալումյանը եզրափակեց իր բացած խոսակցությունը. «Ակնարկներ են անում, թե մենք ենք ձգձգում դատավարությունը, ոմանք կարծում են, որ դատարանից ազատ են արձակվելու… Բայց մենք չենք ձգձգում, ուղղակի գործողությունները, որ կատարվում են, պիտի պատշաճ կատարվեն՝ նույնիսկ եթե ժամանակ են խլում»:

Մեղադրողը հաջորդող փաստաթղթերը՝ դատարանի որոշումներ հեռախոսային գաղտնալսումները, «ներքին դիտում» գործողության արդյունքները գաղտնազերծելու և ԱԱԾ-ին տրամադրելու, կամ երկու ամիս ժամկետով գաղտնալսումներ թույլատրելու մասին, հրապարակում էր արդեն ավելի մանրամասն: Այնպես որ՝ գործընթացը շատ դանդաղ էր առաջ գնում, մանավանդ, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ ապացույց այս նիստին այդպես էլ չհրապարակվեց՝ 12-րդ հատորը այդ առումով «աչքի չընկավ»:

Ընդմիջումից հետո Հայր Անտոնը հանդես եկավ հայտարարությամբ. ««Համոզմունք ունեմ, թե մեղադրողը չի ուսումնասիրել մեր խնդիրները: Միայն այսօրվա նրա կարդացածը անիմաստ էր… Խնդրում եմ՝ ժամանակ տվեք մեղադրողին, որ ուսումնասիրե հատորները, և՛ մեր, և՛ ձեր ժամանակը խնայե…»:

Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հանկարծ վեր կացավ ու հրաժարվեց իր շահերի հանրային պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանից ու նրան փոխարինող հանրային պաշտպան Անժելիկա Հակոբյանից: Նա ասաց, թե իր պաշտպանությունը պատրաստ է ստանձնել փաստաբան Նարինե Ռշտունին:

Դատական նիստը հետաձգվեց՝ նոր փաստաբանին ներգրավելու հարցը հաջորդ նիստին լուծելու համար:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում