ԵԼՔ անդամ. Մարգարյանի հրաժարականի մասին լուրը հերքվել է

ԵԼՔ անդամ. Մարգարյանի հրաժարականի մասին լուրը հերքվել է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հերքել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրը և տեղեկացրել է, որ Մարգարյանն այսօր՝ հունիսի 27-ին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ:

PanARMENIAN.Net - ի հետ զրույցում Արթուր Գևորյանը վերահաստատեց, որ քաղաքապետի հրաժարականի մասին տեղեկություն չունեն:

Ավելի վաղ, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասաց՝ Մարգարյանի հրաժարականի դիմում գրելու մասին տեղեկություններ ունեն, սակայն դեռևս պաշտոնական հաստատում չկա։

Քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանն այն ժամանակ ևս ասել էր, որ ինքը նման տեղեկություն չունի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---