Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

1966 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Հայաստանաբնակ ադրբեջանցին եղբոր ու մոր հետ սպանել է կնոջը և նրա մահը ներկայացրել որպես ինքնասպանություն

1966 թվականի մայիսի 3-ին շրջդատախազությունում տեղեկություն ստացվեց, որ Ջերմուկի մերձակա գյուղերից մեկում ապրող ադրբեջանցիների ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել՝ ընտանեկան վեճի ժամանակ ամուսինն ապտակել է կնոջը, վերջինս զայրացած դուրս է եկել տանից, նետվել է տան կողքով հոսող գետն ու խեղդամահ է եղել:

Կնոջ դիակը հայտնաբերվել էր առավոտյան:

Ընտանեկան վեճի պատճառով ինքնասպան եղած կնոջ մահվան հանգամանքները մակերեսորեն դիտարկելով՝ նախաքննական մարմինը կատարվածի մեջ հանցակազմ չտեսավ:

Դեպքից 20 օր անց Անթիգա Ջալիլովայի ինքնասպանության փաստի առիթով հարուցված քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Անթիգան 27 տարեկան էր, 2 մանկահասակ երեխաների մայր: Նրա դիակը հայտնաբերվել էր տանից 800  մետր հեռավորության վրա և՝ շատ կասկածելի հանգամանքներում: Դիակն ամբողջովին մերկ էր, մեջքով հենված էր ուռենու կոճղին, իսկ հագուստները դրված էին մեջքի տակ…

Դատաբժշկական փորձաքննությունը կատարվել էր նույնքան մակերեսորեն, որքան՝ գործով հավաքված նյութերի քննությունը:

Ըստ այդ փորձաքննության եզրակացության՝ կինը ջրահեղձ էր եղել, իսկ մարմնին առկա վնասվածքներն առաջացել էին մարմինը գետի հոսանքի ուղղությամբ բավական տարածություն քշվելու, այսուայնտեղ խփվելու հետևանքով:

Այնուամենայնիվ, ադրբեջանուհու «ինքնասպանության» գործի վերահսկողությունն իրականացնող դատախազությունում մի շարք անպատասխան հարցեր գտան:

Ինչո՞ւ պիտի երիտասարդ կինը մերկանար ու նոր ինքնասպանություն գործեր: Եվ ինչպե՞ս էր կարողացել ջրահեղձը գետի հոսանքով «տանել» նաև իր հագուստները ու վերջին հանգրվանում այդ շորերը դնել մեջքի տակ:

Ինչո՞ւ պիտի երկու մանկահասակ երեխաների մայրը ամուսնու մեկ ապտակի պատճառով ինքնասպան լիներ:

Ինչո՞ւ ամուսինը կամ նրա հարազատները, որ ներկա էին վիճաբանությանը, չէին գնացել կնոջ հետևից, չէին փորձել վերադարձնել նրան, ավելին՝ հենց գիշերով չէին ահազանգել, սպասել էին մինչև առավոտ: Ի՞նչ էին արել նրանք գիշերը, եթե չէին փնտրել տնից հեռացած կնոջը:

Անթիգայի ամուսնու եղբայր Մեհմանը հայտնել էր, թե դեպքի օրն ինքը նույնիսկ գյուղում չի եղել, իրեն ամրակցված բեռնատարով գնացել է Արազդայան կայարան՝ սովխոզի համար քարաղ բերելու, գյուղ է վերադարձել դեպքի հաջորդ առավոտյան, երբ արդեն հայտնաբերել էին Անթիգայի դիակը: Մեհմանը քննիչին էր ներկայացրել իր կատարած ուղևորության բոլոր փաստաթղթերը, մինչև անգամ՝ քարաղի ստացման անդորրագիրը:

Այդ բոլոր փաստաթղթերի առկայությունը հակառակ տպավորությունն  էր ստեղծում, ոչ թե Մեհմանի այլուրեքությունն էր հաստատում, այլ կասկածի տակ էր դնում այլուրեքությունը:

Վերահսկող դատախազությունն ուշադրություն դարձրեց, որ քննիչը, գործի վարույթը կարճելու շուտափույթ որոշում կայացնելով, անգամ չէր հարցաքննել Անթիգայի ընտանիքի հարևաններին, Անթիգայի հարազատներին, ովքեր այլ բնակավայրում էին ապրում:

Երբ մեկ անգամ ևս տեղազննություն կատարվեց, պարզվեց, որ Անթիգային «ջրահեղձ արած» գետը պարզապես գետակ էր՝ Սյունիք տանող խճուղու հարևանությամբ հոսող: Այդ գետակը սակավաջուր էր, հունը ոլորապտույտ էր, դժվար թե նման գետակը կարողանար հասուն կնոջ մարմինը քշել 800 մետր: Գետակի մեջ նաև հաստաբուն ուռենիներ կային, մեծ-մեծ քարեր, մարդկանց կողմից գետակը նետված կենցաղային աղբ ու հին իրեր՝ սկսած մահճակալներից, վերջացրած՝ հին բեռնատարի խցիկով ու անվադողերով: Այդ բոլոր առարկաները կարգելակեին դիակի տեղաշարժը:

Դիակը հայտնաբերվել էր ուռենու կոճղին մեջքով հենված վիճակում:

Այդ վայրը նորից տեղազննելով՝ կոճղից մոտ երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվեցին կանացի հասարակ երկու գուլպա և մի կրկնակոշիկ, որը խրված էր ցեխի մեջ: Շատ հավանական էր, որ կնոջ շորերը հանվել էին հենց այդ վայրում…

Հարևանությամբ ճանշինի տեղամասի մեխանիզացիայի պարկն էր, որտեղ պահակ գոյություն ուներ: Մի՞թե այդ պահակը ոչինչ չէր տեսել ու չէր լսել:

Անթիգան և ամուսինը՝ Քյամրանը, իրենց երկու երեխաների հետ ապրում էին պետական միհարկանի, երկու բնակարանանոց շենքի բնակարաններից մեկում: Նրանց պատին կից ապրում էին մայր ու դուստր՝ Ռոզան ու Կլարան՝ տեղական դպրոցի ռուսերենի ուսուցչուհիները: Հարևան նույնանման շենքում ապրում էր Քյամրանի եղբայր Մեհմանը կնոջ, երեխաների ու մոր հետ:

Հարցաքննվեցին ռուսերենի ուսուցչուհիները, ովքեր հայտնեցին, որ դեպքի օրվա երեկոյան Անթիգայենց տանը երկար ժամանակ աղմուկ է եղել, ծեծկռտոց՝ ամուսինը, ըստ հարևանների, ծեծում էր Անթիգային: Այդ պահին նրանց տանն էին նաև Մեհմանը, նրա կին Բաստին, Անթիգայի սկեսուրը, ինչպես նաև երկու մանկահասակ երեխաները:

Ըստ հարևանուհիների՝ այդ գիշեր՝ մինչև լույս, բակում կանգնած էր Մեհմանի բեռնատարը…

Հարցաքննվեց ճանշինի պարկի պահակ Հազարապետը՝ կարճահասակ ու վախկոտ մի մարդ: Նա հենց սկզբից ասաց. «Գիտեմ, որ կանչել եք Անթիգայի սպանության գործով, բայց ես ոչնչից տեղյակ չեմ, ինձ շառի մեջ չգցեք: Թող սպանողները պատասխն տան, ես երեխաների տեր եմ»:

Ի վերջո, Հազարապետը խոստովանեց, որ տեսել է, թե ինչպես է սպանվել Անթիգան:  Գիշերվա ժամը երեքի սահմաններում պահակը տեսել է մի բեռնատար: Մտածել է՝ եկել են պարկից գողություն կատարելու: Նա թաքնվել է ճամփեզրին ու հետևել է: Տեսել է, որ մեքենայից իջան Քյամրանն ու Մեհմանը, նրանց մայրն ու Մեհմանի կին Բաստին, նաև՝ Ջալիլովների քեռի Հյուսեինն ու Բաստիի եղբայր Հասանը:

Տղամարդիկ բեռնատարի թափքից իջեցրել են շորով փաթաթված ինչ-որ բան, տարել են դեպի գետակ: Ջալիլովների մայրը շտապեցրել է, ասել է՝ մարդ-մուրդ կգա, շուտ արեք…

Մոտ քսան րոպե անց նրանք նստել են բեռնատարն ու առանց մեքենայի լույսերը միացնելու՝ շարժվել են դեպի գյուղ:

Հազարապետն ասել է, որ այդ ամենը տեսնելով՝ սաստիկ վախեցել է, բաց աչքով լուսացրել, իսկ վաղ առավոտյան մոտեցել է գետակին ու տեսել է, որ գետակի մեջ՝ ուռենու կոճղին հենված, կնոջ դիակ կա: Քիչ անց Մեհմանի բեռնատարն է հայտնվել, Մեհմանը առանց մեքենայից իջնելու՝ գլուխը խցիկից հանած, նայել է գետակի ուղղությամբ ու հեռացել է: Հավանաբար ստուգել է՝ դիակը տեղո՞ւմ է, որպեսզի որոշեն՝ ինչպես ներկայացնել կատարվածը…

Հազարապետը դատախազությունում ասել է, թե վախենում է Ջալիլովների մեծ ու դաժան ընտանիքից…

Մի շարք առերեսումների արդյունքում Մեհմանը, որ մինչ այդ հերքում էր ամեն բան, տվեց խոստովանական ցուցմունքներ: Նա հայտնեց, որ իրենց կրտսեր եղբայրը սովորում է Բաքվում: Նա մայիսմեկյան տոնին մեկ օրով գյուղ էր եկել՝ հարազատներին տեսնելու: Նրան ճանապարհելու օրը հարազատներից յուրաքանչյուրը իր հնարավորության սահմաններում նվեր կամ ուտելիք էր մատուցել: Սկեսուրը Անթիգայից պահանջել էր, որ նա մորթի ու տղայի հետ դնի հնդուհավը: Անթիգան հրաժարվել էր՝ ասելով, թե ամեն անգամ ինքն է հնդուհավ մորթում, այս անգամ էլ թող Մեհմանի կին Բաստին հնդուհավ մորթի…

Սկեսուրը զայրացել ու Անթիգայի հանդգնության մասին պատմել էր տղային՝ Անթիգայի ամուսնուն:

Քյամրանը հարձակվել էր կնոջ վրա, նրան գետնին էր տապալել ու դաժան ծեծի էր ենթարկել՝ կինը կորցրել էր գիտակցությունը:

Քյամրանն ու հարազատները, տեսնելով, որ Անթիգան մահամերձ է, խորհրդակցել ու որոշել էին նրան գետը գցել և ներկայացնել, իբր՝ կինն ինքնասպանություն է գործել: Կատարվածը տեսել էին Անթիգայի երեխաները՝ 6 տարեկան աղջիկն ու 4 տարեկան տղան:

Պարզվեց նաև, որ դիակի հայտնաբերման վայրում եղած գուլպաներն ու կրկնակոշիկը Անթիգայինն էին…

Երկար ժամանակ Քյամրանը չէր խոստովանում, նա հարցաքննողներին մեղադրում էր ազգային խտրականություն դնելու համար, սպառնում էր բողոքել Մոսկվա՝ Կրեմլին ու Լենինի դամբարանին…

Առերեսումների արդյունքում ի վերջո իրենց մեղքը խոստովանեցին Քյամրանն ու նրա մայրը, ինչպես նաև մյուս հանցակից հարազատները:

Անթիգայի մարմնի արտաշիրմում կատարվեց: Նոր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ երիտասարդ կնոջ մահը ոչ թե ջրահեղձության, այլ խեղդամահ անելու արդյունքում էր վրա հասել: Տնից տեղափոխելու ժամանակ Անթիգան դեռ ողջ էր՝ ուշագնաց վիճակում էին նրան փաթաթել կարպետի մեջ ու դրել բեռնատարը… Գետակի մոտ Անթիգայի շորերը հանել էին, նրան խեղադամահ էին արել ու հենել ուռենու կոճղին՝ շորերը դնելով մեջքի տակ…

Կնոջ մահվան համար մեղավոր խումբը դատվեց. Քյամրանը դատապարտվեց 10 տարի, Մեհմանը՝ 6 տարի, Հասանն ու Հյուսեինը՝ 5-ական տարի, Քյամրանի մայրը՝ 3 տարի ազատազրկման: Ազատազրկման ձևով պատիժ չստացավ միայն Մեհմանի կին Բաստին, ով հղի էր, նրա խնամքին թողնվեցին իր  2 և Անթիգայի 2 երեխաները…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում