18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դառնում եմ գործազուրկ: Ուզում են վերացնել միջիններին եւ փոքրերին. հեղափոխության սիմվոլն՝ ընդդեմ կառավարության /տեսանյութ/

Այսօր Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիա է. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ ընդվզող տնտեսվարողները պատրաստվում են շրջափակել կառավարության շենքը:

Քաղաքացիները հանդիպում են պահանջում վարչապետի հետ: 

Գրավատների ու տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվողներին բորբոքել է  Նիկոլ Փաշինյանի անտարբերությունը  ավելի քան 360 տնտեսվարողների բարձրացրած բողոքի նկատմամբ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը  կառավարության առաջարկած փոփոխությունները մերժող տնտեսվարողներին տեղեկացրել է, որ Կառավարությունում ավարտվել են տնտեսվարողների խնդիրների շուրջ խոստացված քննարկումները:

Պատասխանը բացասական է, քանի որ  բանկերի շահերն ամրապնդող Կենտրանական բանկի (ԿԲ) ներկայացուցիչը միանգամից մերժել է քննարկել տնտեսվարողների կողմից ներկայացված առաջարկությունները և դեմոստրատիվ կերպով պնդել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ առաջարկող նոր օրենսդրական նախագիծը քննարկման ենթակա չէ:

Նկատենք, որ այս պահին խորհրդարանում քննարկվում է տարադրամի փոխանակման կետերի, գրավատների գործունեության հարցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ