×


«Չէինք կարող ապրել իրարից հեռու». Բեն Ավետիսյանը՝ կնոջ եւ նոր դերի մասին

«Եկավ, հասավ ինձ»՝ Բեն Ավետիսյանն Ինստագրամում հետեւորդների հետ կիսվեց լուրով, որ Միացյալ Նահանգներում այլեւս միայնակ չէ. կինը միացել է իրեն: Դերասանը BRAVO.am-ին պատմել է, որ առաջիկա ամիսներին Լոս Անջելեսում կապրեն, քանի որ այնտեղ նկարահանվում է նոր`«Առանց քեզ» սերիալում:

«Մարմնավորում եմ գլխավոր հերոսին. ամերիկաբնակ տղա է, ով տնից մի քանի տարի բացակայելուց հետո վերադառնում է եւ բախվում տարբեր խնդիրների: Բավական հետաքրքիր պատմություն է: Ունեմ նոր խաղընկերներ եւ ընկերներ, որոնք եւս նկարահանվում են այս սերիալում՝ Գոռ Եփրեմյան, Ազատ Հակոբյան, Էլեն Հարությունյան, Տիգրան Գեւորգյան, Գայանե Ավետիսյան, Լեւոն Շարաֆյան եւ ուրիշներ»,- պատմել է դերասանը:

View this post on Instagram

A post shared by Ben Avetisyan (@ben.ave)



Նրա խոսքով՝ վերջին շրջանում հեռուստադիտողին ներկայանում էր թեթեւ, հումորային նախագծերում, եւ արդեն կարոտել էր իրեն հոգեհարազատ ժանրը՝ դրաման:

Բենը նշել է, որ ԱՄՆ-ում կմնա մինչեւ սերիալի ավարտը.«Մշտական բնակության չեմ տեղափոխվել, բայց մեկ տարի, վստահաբար, դեռ կմնամ այստեղ: Կարոտում եմ ընկերներիս, ծնողներիս եւ հայաստանյան առօրյան: Ամեն դեպքում ժամանակավոր է, փորձում եմ հարմարվել: Մի քանի օր առաջ էլ Դիանան է եկել, քանի որ չէինք կարող ապրել իրարից հեռու»:

View this post on Instagram

A post shared by Ben Avetisyan (@ben.ave)



Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Բեն Ավետիսյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին