211652_close_icon
views-count781 դիտում article-date 18:50 06-12-2022

Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների անօրինական միգրացիայի դեմ պայքարի մարմինների ղեկավարների խորհրդի նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը։

Ոստիկանությունից հայտնում են, որ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր գնահատեց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որը շարունակում է զարգանալ։

ՀՀ ոստիկանության պետը նշեց ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող «Նելեգալ» միջոցառումը, որը դրական արդյունքներ է արձանագրում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։ Նա նաև խոսեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և հայ իրավապահների՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի մասին։

Ելույթի վերջում Վահե Ղազարյանը արդյունավետ աշխատանք մաղթեց խորհրդի մասնակիցներին:

Համակարգող խորհրդի նիստը վարում էր ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գորովոյը։

Հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նա խոսեց անօրինական միգրացիայի արդի մարտահրավերների և դրանց հակազդման ուղղությամբ համատեղ պայքարի մասին, ներկայացրեց նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը։

Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրներում միգրացիոն իրավիճակի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումների, ՀԱՊԿ անդամ պետությունների միգրացիայի վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների հարցեր, ամփոփվեցին «Նելեգալ-2022» միջոցառման արդյունքները։ Մասնակիցները քննարկեցին նաև ապագա աշխատանքի խնդիրները։

ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստի ավարտին ստորագրվեց համապատասխան արձանագրություն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր