Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Քոչարյանի պահվածքը արժանապատիվ մարդու պահվածք չէ. Նա լողավազանում երկար չի մնալու, դատվելու է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, Ձեր գրառումներից մեկում դուք նկատել եք, որ սոցհարցումների բանավեճն անիմաստ է և ժամանակավրեպ: Նշել եք, որ Նիկոլ Փաշինյանի խնդիրն իրեն ատողները չեն, նրանք հանրային մակարդակում փոքրաթիվ են և չեն կարող լուրջ վտանգ ներկայացնել, Ն. Փաշինյանի խնդիրը, ըստ Ձեզ, նրան սիրողներն են: Խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ նկատի ունեք:

– Համարում եմ, որ տեսակետս ճիշտ է: Գրառմանս տակ բանավեճ ծավալվեց, ցավոք, մարդիկ այնքան էլ ճիշտ չընկալեցին գրածիս իմաստը, որովհետև իրոք երկիմաստություն կար դրանում: Սիրով կմեկնաբանեմ: Հեղափոխությունը ողջունեց Հայաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսը, և դա էր նաև պատճառը, որ հեղափոխությունից հետո խրախճանքներ, ուրախություններ ու հրավառություններ կազմակերպեցին փողոցներում: Եվ այդ մարդիկ, ովքեր գնացել էին հեղափոխության, շատ մեծ ակնկալիքներ ունեն, և նրանք իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին, հետևաբար Նիկոլ Փաշինյանին սիրողներն են: Իսկ նրանք, ովքեր քվե չտվեցին Փաշինյանին, նրանց քվեն ԱԺ-ում կազմեց 20-22 տոկոս, իմ կարծիքով՝ հիմա օր օրի այդ թիվն ավելի է նվազում, և Նիկոլ Փաշինյանին այդ թևից որևէ վտանգ չի սպառնում, այսինքն՝ այդ թևում չկան այնպիսի քաղաքական լիդերներ, որոնք իրենց հեղինակությամբ, անցած ճանապարհով, իրենց անձով կարող են հայտ ներկայացնել, և նրան մարդիկ համարեն ավելի լավը ու նախընտրեն իրեն, այսօր քաղաքական դաշտում չկա այդպիսի մարդ, մարդկանց սպասելիքները Նիկոլ Փաշինյանից են: Նիկոլ Փաշինյանի խնդիրը իրեն սիրողների, իրեն քվե տված մարդկանց սպասելիքները բավարարելն է, իսկ դրա միակ ճանապարհը գիշեր-ցերեկ աշխատելն է, այսինքն՝ ասածիս բովանդակությունը սա էր, նպատակ չունեի թիմային վեճ առաջացնել… Մարդիկ վարչապետից անընդհատ պահանջելու են, վարչապետն ինչ էլ անի, իրենք դա քիչ են համարելու, իրենք համարում են, որ ավելիին են արժանի, և այստեղ է, որ վարչապետը միանշանակ խնդիրներ ունենալու է:

– Դուք նշում եք, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը կամ սուբյեկտները խնդիրներ չեն առաջացնում Փաշինյանի իշխանության համար, բայց հենց խորհրդարանական և ոչ խորհրդարանական որոշ ուժեր և սուբյեկտներ պնդում են, որ իշխանությունը ձախողել է, և որ հանրային վստահությունը մաշվում է օր օրի, և այդպիսով՝ Ն. Փաշինյանը խնդիրների առաջ է կանգնած, ինչու են այդ մարդիկ հակառակ կարծիքին, նրանք  մոբիլիզացիոն գործընթացներ են փորձում ծավալել, միանում են, հանձնաժողովներ ձևավորում, որոշակի գործընթացների մեկնարկի մասին են խոսում և պահանջում են, որ Փաշինյանը հրաժարական տա:

– Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ քաղաքական դաշտի դժբախտությունը նաև նրանում է, որ իշխանությունը փոխվեց՝ մտածելակերպով, ձևով, ընտրությամբ, իսկ ընդդիմությունը մնաց հին տրամաբանության մեջ: Այսօրվա ընդդիմությունը իշխանությանը մեղադրում կոռուպցիայի մեջ, աշխատել չիմանալու մեջ, Ղարաբաղը ծախելու, աղանդավորության և միասեռական կապերի մեջ. այս ամենը նոր չէ, եղել է նախկին իշխանությունների ժամանակ, բայց դա նախկինում աշխատում էր, որովհետև իշխանությունը հին էր, նրա մոտեցումները հին էին, և իշխանությունը լեգիտիմ չէր, իսկ նոր իշխանությունը լեգիտիմ է, վայելում է ժողովրդի վստահությունն ու հարգանքը, այս դեպքում ընդդիմությունը պետք է այլ մոտեցումներ ցուցաբերի, ընդդիմությունը պետք է առաջարկներ ներկայացնի, գաղափարական և մոտեցումների տարբերությունները ներկայացնի: Այս խմբերը, որ ձևավորվում են, ի՞նչ են ասում, իրենք դրսից տղա են բերում, ասում են՝ մենք Ռուսաստանի նախագահին ավելի մոտ ենք և ավելի լավ կծառայենք նրան, քան դա անում է Նիկոլ Փաշինյանը, և այդ պարագայում նրանք իրենց վարկանիշը մաշում են: Դա ասում են այնպիսի մարդիկ, այնպիսի խմբեր, որոնց ընդհանուր կարողությունները եթե գումարենք, Հայաստանի բյուջեին մոտ գումար կստացվի, և բնականաբար, հանրությունը դա այնքան էլ արդար չի համարում: Երբ որ դա անում են մարդիկ, ովքեր բիզնեսով են զբաղվել, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը կամ Ռուբեն Հայրապետյանը, այսինքն՝ նրանք, ովքեր օլիգարխ են համարվում, ինչ-որ տեղ ընկալելի է, բայց երբ որ դա անում են մարդիկ, ովքեր պետական պաշտոնյա են եղել, ովքեր պաշտոնավարելիս կարողացել են այնպիսի սեփականություն դիզել, որին կնախանձեին Գ. Ծառուկյանը, Ս. Ալեքսանյանը, անգամ կնախանձեր իր կնոջ հորեղբայր Սաշիկ Սարգսյանը, դա արդեն ընկալելի չէ, այս մոտեցումները հանրության մոտ հակառակ ռեակցիա են առաջացնում, և ասում են՝ բա դու որտե՞ղ էիր, բա քո կարողությունները որտեղի՞ց, քեզ ո՞վ է տվել…

Այդ մարդիկ ցույց են տալիս, որ իբրև իրենք Մոցարտի կամ Միքելանջելոյի ջան-ախպերն են, բայց ժողովրդին խորհուրդ են տալիս աջ ու ձախ թքել: Ես համոզված եմ, որ նա իր այդ սովորությունը Վատիկանից կամ իտալացիներից չի սովորել, եթե մարդը իր ներքին մշակույթով թքելու սովոր չէ, նա նման խորհուրդ չի տա: Մենք երկար տարիներ ընդդիմություն ենք եղել, մեր հանդեպ շատ ավելի սոսկալի են վարվել, բայց մենք այդ լեքսիկոնին չենք անցել:

Չարության ու մերժողության մասին խոսողները, հավանաբար, 2004թ. ապրիլի 12-ին կամ 2008-ի մարտի մեկին ուրիշ ճամբարում են եղել… Այս կարգով ընդդիմադիր հայացքներ ցուցաբերելը և դրանով համախմբումները հակառակ ռեակցիա են առաջացնում… Այս մարդիկ վարում են նախկին ընդդիմության գործելակերպը, բայց ավելի անտակտ… Վանեցյանը, այս նոր ուժերը դեռ չստեղծված ամբիցիաներ են ցուցաբերում և իրենց ամբարտավան են պահում, նրանց գործելաոճն ինձ համար ընդունելի չէ: Ինձ համար ընդունելի չէ նաև Ռոբերտ Քոչարյանի տարբերակը:

– Ինչո՞ւ:

– Նայելով գործընթացները՝ դատական պրոցեսները, որ կաթողիկոսից  սկսած՝ մինչև նախագահներին ու վարչապետներին դատարան է տանում, ինչ է թե մի քանի օր տանը մնա, դրանից հետո լողավազանում իր սպորտային կազմվածքն է ներկայացնում ու լուսանկարվում. հետևությունս մեկն է՝ Ռ. Քոչարյանը շատ համառ տեսակ է, կարող էր լավ սպորտսմեն լինել, բայց լավ քաղաքական գործիչ՝ ոչ… Ձևացնում են, թե երկու միլիարդը հավաքել են, երեխաները տունն են գրավ դրել և այլն, այսինքն՝ հավաքել են, որ դու երկու շաբաթ բասեինում լողա՞ս, դա ինքնասիրություն ունեցող ու արժանապատիվ մարդու պահվածք չէ…, առավել ևս քաղաքական գործչի պահվածք չէ… Ռոբերտ Քոչարյանը լողավազանում երկար չի մնալու, դատվելու է: Ես դրանում համոզված եմ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում