Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Աշնանն ուտելիքների մեջ ցանկալի է համեմունքներ շատ ավելացնել. մանրամասնում է բժիշկ-դիետոլոգը

Աշնանային սննդակարգում պետք է լինեն վառ գույներով մթերքներ՝ գազար, մրգեր, ցիտրուսներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։

«Ցուրտ ու չոր եղանակային պայմաններում սնունդը պետք է տաքացնող լինի։
Աշնանային սննդակարգում կարող են տեղ գտնել կոճապղպեղը, սև և չիլի պղպեղները, որոնք կծու են, բայց տաքացնող հատկություն ունեն։ Մեխակը և դարչինը կարելի է որպես եփուկ օգտագործել՝ իրար հետ ջերմային մշակման ենթարկել, անմիջապես ուտելուց առաջ խմել։ Ցանկալի է ուտելիքների մեջ հաճախ օգտագործել համեմունքներ։ Ըստ սեզոնի, մթերքը պետք է լինի գույներին համապատասխան։ Աշնանը պետք է ուտել գազար, սերկևիլ, ցիտրուսային մրգեր։ Պետք է պարտադիր նախաճաշել տաք և չափավոր յուղոտ սննդամթերքներով, օրինակ՝ շիլա (չմշակված ցորենով՝ թեփով)։ Յուղերը ցանկալի է լինեն լավ որակի բուսայուղեր կամ տանը հալեցրած կարագ։ Մրգերը կարելի է ջերմային մշակման ենթարկել՝ խորովել սերկևիլը, խնձորը, տանձը եփել և այս ամենը առանց շաքարի, ամբողջը բնական»,- նշեց բժիշկ-դիետոլոգը։

Նրա խոսքով՝ ամռան ընթացքում պատրաստված չրերը կարելի է տաքացնել և օգտագործել բրնձի, վարսակի շիլաների հետ։ Վարդանուշ Պետրոսյանը ընդգծեց, որ ընկուզեղենը նույնպես կարելի է ներառել աշնանային սննդակարգում, քանի որ այն պարունակում է սպիտակուցներ, օգտակար ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային աղեր։

«Ցերեկը խորհուրդ է տրվում ուտել ապուրներ, պարզապես եփված բանջարեղեն՝ դդում, բազուկ, գազար, կարտոֆիլ, որը հատկապես օգտակար է իր կեղևով»,- ընդգծեց Պետրոսյանը։

Դիետոլոգը նշեց, որ ավելի ցուրտ եղանակին, որպես սպիտակուցի աղբյուր շատ հարմար է ուտել ձու և՛ նախաճաշին, և՛ ճաշին, և՛ ընթրիքին։ Կաթնամթերքը, չնայած սառը լինելուն, նույնպես կարելի ներառել աշնանային սննդակարգում։ Երեկոյան կաթ խմելը բժիշկ-դիետոլոգը հիանալի ընտրություն է համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում