Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Փաշինյանը հենց այսօր կարող է վճռել, աղոթել ու անել քայլ, որն իրեն չէր կարող թույլ տալ Սերժ Սարգսյանը»

Դավոսում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ «ոչ պաշտոնական» հանդիպումից շատ չանցած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց աստիճանաբար փոխել իր հռետորաբանությունը ղարաբաղյան հարցի և Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերությամբ՝ կոշտացնելով իր դիրքորոշումները և ավելի ադեկվատ գնահատականներ տալով ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես, իր վերջին ելույթներում նա ավելի հաճախ է խոսում բանակցային գործընթացին Արցախի իշխանությունների մասնակցության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ ինքը կարող է խոսել Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության, բայց ոչ Արցախի անունից, քանի որ Արցախի բնակիչներն իրեն չեն ընտրել և, հետևաբար, իրեն մանդատ չեն տվել միջազգային հարթակներում Արցախը ներկայացնելու։ Փաշինյանը նաև հստակեցրել է իր մոտեցումը փոխզիջումների հարցի վերաբերյալ՝ ընդգծելով, որ հայկական կողմը չի խոսելու որևէ փոխզիջման մասին, քանի դեռ Ադրբեջանը իր հերթին պատրաստակամություն չի հայտնել՝ գնալու հիմնախնդրի փոխզիջումային լուծման։ Հայաստանի վարչապետը նման շեշտադրումներ է արել նախորդ շաբաթ Գերմանիա կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում՝ կանցլեր Մերկելի հետ համատեղ ասուլիսին և գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերության ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում, ասելով, որ քանի դեռ իր հայտարարություններին համարժեք հայտարարություններ չեն հնչում Ադրբեջանի կողմից, չենք կարող մեծ հույսեր ունենալ, որ կարող են շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Չնայած այս հայտարարություններին՝ «Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակոխրուստը կարծում է, որ «ֆանտաստիկ ժողովրդականություն» ունեցող Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ պետք է ինչ-որ կերպ լուծել խնդիրը Ադրբեջանի հետ և կարող է լուրջ քայլեր անել այդ ուղղությամբ։ Վերլուծաբանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում Փաշինյանին համեմատեց Շառլ դը Գոլի հետ՝ ասելով, թե 1960-ականներին էլ միայն գեներալ դը Գոլի պես մեծ հեղինակությունը կարող էր ճանաչել Ալժիրի անկախությունը և այնտեղից հեռանալու որոշում կայացնել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ առայժմ որևէ կերպ չարտահայտված պատրաստակամությանը՝ գնալու փոխզիջումների, Դրակոխրուստը չի կարծում, թե Ալիևը նույն մաքսիմալիստական մոտեցումներով է խոսում նաև փակ հանդիպումների ժամանակ և ասում՝ «վերադարձրեք Ղարաբաղը»։

https://belaruspartisan.by/upload/iblock/57f/57f8929b558aeec3aa6ec244dd8adb48.jpg

– Պարոն Դրակոխրուստ, ի՞նչ կարծիք ունեք ընդհանուր այս գործընթացի մասին։ Վերջին շրջանի ջերմացումը Երևանի ու Բաքվի միջև ինչո՞վ էր պայմանավորված։

– Ես, իհարկե, չգիտեմ բանակցությունների բոլոր մանրամասները և կարծում եմ, որ դուք էլ չգիտեք ու ընդհանրապես ոչ ոք չգիտի՝ բանակցողներից բացի։ Տվյալ դեպքում ես կարող եմ միայն ընդհանուր դատողություններ անել, խոսել ընդհանուր այն միտումների մասին, որոնք սովորաբար ծագում են նման իրավիճակներում։ Դրանք կապված են հետևյալի հետ՝ պարոն Փաշինյանն, ըստ էության, ունի ֆանտաստիկ ռեյտինգ, ֆանտաստիկ ժողովրդականություն Հայաստանում։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ նա հասկանում է, որ պետք է ինչ-որ կերպ լուծել այս խնդիրը։ Նրան այդ քայլին է մղում ամբողջ աշխարհը, մասնավորապես՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները։ Եվ բացի այդ, Փաշինյանը չի կարող նման ռեյտինգը հավերժ պահպանել, քանի որ անխուսափելիորեն կսկսվեն դժվարություններ երկրի ներսում։ Եթե համեմատենք հարևան Վրաստանի հետ՝ երբ իշխանության եկավ Սաակաշվիլին, նրան ձայն տվեց ընտրողների 97 տոկոսը։ Այդպես մեկ էլ լինում է Թուրքմենստանում։ Այս առումով իրավիճակը շատ նման է Հայաստանին։

Եվ, վերջապես, Փաշինյանը չունի անցյալ՝ կապված Ղարաբաղի հետ։ Նկատի ունեմ՝ նա չի ունեցել ձախողումներ բանակցություններում, չունի կախվածություն, կարող է վարել ցանկացած քաղաքականություն։ Այդ պատճառով ես չեմ բացառում, որ նա կարող է հենց այսօր վճռել, աղոթել բոլոր սրբապատկերներին և անել ինչ-որ քայլ, որն իրեն չէր կարող թույլ տալ Սերժ Սարգսյանը իր նախագահության տարիներին։ Եթե փորձենք համեմատություններ անել այլ կոնֆլիկտների, պատմական դրվագների հետ, ապա պետք է ասել, որ 1962 թվականին Ալժիրից ֆրանսիական զորքերը դուրս բերելու որոշում կարող էր կայացնել միայն դը Գոլը։ Ուրիշ ոչ ոք չէր կարող այն ժամանակ վերջ տալ այդ պատերազմին։ Ընդ որում՝ բոլորն էլ հասկանում էին, որ պետք է ինչ-որ կերպ լուծել խնդիրը, բայց որևէ այլ գործիչ չուներ նման հեղինակություն և քաղաքական կամք՝ գնալու այդ քայլին։ Պարզ է, որ փոխզիջումը միշտ էլ տհաճ է։ Փոխզիջումը միշտ էլ առաջացնելու է քննադատություն, այսպիսի խոսքեր՝ «մենք կարող էինք չգնալ դրան», «ինչո՞ւ սա տվեցինք», «սա ազգի պատիվն է» և այսպես շարունակ։ Նույն խոսակցությունները կլինեն նաև Բաքվում։ Այն, որ Ալիևը դիկտատոր է, դա առանձնապես չի ազդում հարցի վրա։ Բայց իրավիճակը Հայաստանում իմ պատկերացմամբ այնպիսին է, որ փոխզիջման կարող է գնալ միայն Փաշինյանը և միայն այսօր։ Ինչպիսին այն կլինի՝ լավ թե վատ, դժվար է ասել։ Պարզ է, որ ինչ-որ մեկին այն դուր չի գա։ Գուցե ոչ ոքի էլ դուր չգա։ Բայց մարդիկ կասեն՝ եթե Նիկոլն է ասում, ուրեմն այդպես էլ պետք է անել։

– Դուք կարծում եք, որ Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի նախաձեռնությունը բացատրվում է նրանով, որ նա պատրաստվում է ինչ-որ փոխզիջումնե՞ր անել։ Վերջին ամիսների գործընթացը մեզ մոտ հենց այդպես էլ ընկալում էին, քանի որ այն ընդհանուր առմամբ անհասկանալի էր հանրության համար։ Բաքուն մնում էր իր առավելապաշտական դիրքերին, որ Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը Հայաստանի դեմ, քանի դեռ «օկուպացված տարածքները չեն ազատագրվել», իսկ Լեռնային Ղարաբաղի հայերին նրանք առավելագույնը պատրաստ են տալ «բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք»։ Եվ այս իրավիճակում, երբ հայկական կողմը գնում էր հանդիպելու ադրբեջանական կողմի հետ, շատերը դրանից ենթադրում էին, որ Փաշինյանը ներքաշված է ինչ-որ գաղտնի պրոցեսի մեջ, որը չի բխում մեր շահերից։

– Այն, ինչ ասացիք Բաքվի մասին, դա այսպես ասած՝ պահանջների դիվանագիտությունն է, այսինքն՝ հրապարակայնորեն հայտարարվում է, որ «մենք ուզում ենք առավելագույնը»։ Բայց թե ինչի մասին են նրանք խոսում կուլիսների ետևում, ինչի շուրջ են «առևտուր» անում, մենք չգիտենք։ Ես չեմ կարծում, թե դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Ալիևը դուրս ցցած աչքերով ասում է, թե «վերադարձրեք մեզ Ղարաբաղը, դա մեր հողն է»։ Կարծում եմ, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում են հիմնախնդրի կարգավորման տարբեր սխեմաներ, տարբերակներ։ Բայց ընդհանրապես աշխարհում որևէ մեկը նման նուրբ հարցերը տեսախցիկների առջև չի քննարկում։ Տեսախցիկների առջև կարող են հնչեցնել փոխզիջումների վերջնական բանաձևը, բայց քննարկումները տեղի են ունենում փակ դռների ետևում, որովհետև բանակցություններն ունեն իրենց նրբությունները, խորամանկությունները։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ կա հանրային կարծիք, կա ընդդիմություն, և փոխզիջումը ենթադրում է զիջումներ։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը այսօր այն վիճակում չեն, որ կապիտուլյացիայի ենթարկվեն։ Իսկ եթե այդպես է, ուրեմն պետք է զիջումներ արվեն։ Զիջումները միշտ էլ քաղաքականապես շատ խոցելի են ու ցավոտ, և բանակցողը, քաղաքական գործիչը իր կաշվով պիտի զգա, թե ինչ իր ժողովուրդը թույլ կտա զիջել, հանձնել, ինչ կարող ես խորամանկությամբ, հնարքներով շահել։ Բայց կրկնում եմ՝ նմանատիպ հարցերը հրապարակայնորեն չեն քննարկվում։ Դը Գոլը, օրինակ, պարզապես հանձնեց Ալժիրը։ Ես, իհարկե, չեմ կարծում, որ Փաշինյանը կհանձնի Ղարաբաղը, բայց Էվիանի համաձայնագիրը, որով ճանաչվեց Ալժիրի անկախությունը, շատ երկար էր նախապատրաստվում։ Տվյալ պարագայում մենք գիտենք, որ Փաշինյանն ու Ալիևը մի քանի անգամ հանդիպել են, խոսել են։ Գուցե նրանք վերջակետ չեն դրել, այլ բանակցություններ են ընթանում դիվանագետների, զինվորականների, հետախույզների մակարդակով։ Այսպես եմ ես պատկերացնում իրավիճակը։ Միգուցե սխալվում եմ, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանը հասկանում է, որ հակամարտությունը հղի է նոր պատերազմներով և ուզում է լուծել այս խնդիրը։ Նա ունի մեծ վստահություն և ուզում է այն օգտագործել՝ այս հարցը լուծելու։ Իսկ թե ինչպես՝ ես չգիտեմ։ Կարծում եմ՝ ամեն դեպքում հայկական կողմը ստիպված կլինի ինչ-որ բան զիջել։ Կրկնում եմ՝ Ադրբեջանն այն վիճակում չէ, որ կապիտուլյացիայի մասին համաձայնագիր ստորագրի։ Նույնը կարելի է ասել Երևանի մասին։

– Բայց մի փոքր նրբություն կա՝ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, միշտ էլ խոսել է փոխզիջումների ու խաղաղ կարգավորման մասին։ Ադրբեջանը երբեք ցույց չի տվել նման պատրաստակամություն և հայտարարել է, թե «Ղարաբաղը մեր ներքին գործն է» և այլն։ Ինչ վերաբերում է առավելապաշտական մոտեցումներին՝ դրանք պարզապես խոսքեր չեն։ Ադրբեջանն իր ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը կառուցել է հակահայկականության և Ղարաբաղի ու Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների վրա, ու դա արտահայտվել է կոնկրետ գործողություններով՝ շփման գծում, քաղաքական, դիվանագիտական և բոլոր այլ հնարավոր հարթակներում։ Մեզ մոտ էլ կան որոշ մարդիկ, որոնք ասում են, թե Ալիևը չի խոսում փոխզիջումների մասին, բայց եթե մենք զիջումներ անենք՝ նա էլ կանի։ Բայց ինչպե՞ս կարող ենք հիմնվել այս ենթադրության վրա ու սպառնալիքի տակ դնել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։

– Գիտեք, մի ստիպեք ինձ անցնել ինչ-որ մեկի կողմը, որովհետև ես ադրբեջանցիներից էլ եմ շատ բաներ լսել հայկական կողմի մասին։ Ես խոսում եմ ոչ թե կոնկրետ այս կոնֆլիկտի, այլ ընդհանրապես ընդհանուր պրակտիկայի մասին։ Շատ հաճախ է լինում, երբ հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են նույն բանի համար։ Իսրայելցիները պաղեստինցիներին են ասում, պաղեստինցիները՝ իսրայելցիներին, թե նրանք վայրենի են, գազան են, ինչպե՞ս կարելի է նրանց հետ հաշտություն կնքել և այլն։ Բայց ի վերջո համաձայնության են գալիս։ Ադրբեջանցիներն էլ են մարդիկ, հայերն էլ։ Իսկ մարդիկ միշտ էլ կարող են պայմանավորվել, համաձայնության գալ։ Կարծում եմ, որ Փաշինյանը խելագար չէ, նա զգում է իր ժողովրդի տրամադրությունները ու հնարավոր է՝ հենց այդպես էլ մտածում է։ Բայց, երբեմն, առաջնորդները անում են այնպիսի քայլեր, որոնք հիացմունք չեն առաջացնում ու կարող են շատերի դժգոհությունն առաջացնել։ Կոնֆլիկտներ են լուծվել շատ անհաշտ թշնամիների միջև՝ չնայած այն հանգամանքին, որ ծովի չափ արյուն է թափվել։ Բայց ես չեմ կարող պնդել, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հիմնախնդրի լուծման ինչ-որ ծրագիր են քննարկում։ Հնարավոր է՝ նրանք պարզապես շոշափել են միմյանց տրամադրությունները։ Գուցե նրանք պարզապես խոսել են Աստծո մասին։ Բայց կա միջազգային հանրություն, որը մղում է երիտասարդ ղեկավարին, որ գոնե բանակցություններ վարելու պատրաստակամություն ցուցադրի։ Եվ նա ցուցադրեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում