News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհում տարեկան մոտ 25 մլն մարդ կլիմայի բացասական փոփոխությունների պատճառով ստիպված է լքել այն երկրները, որտեղ ապրում է:

Այս ցուցանիշը մոտ 3 անգամ գերազանցում է այն մարդկանց թիվը, որոնք  ռազմական գործողությունների կամ քաղաքական հետապնդումների պատճառով փախստական են դարձել: Այս մասին Բոննում ՄԱԿ Կլիմայի համաժողովի շրջանակներում հայտնել է ՄԱԿ Գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով վարչությունը, հաղորդում է DW-ն:

Այն ընդգծել է, որ այս վիճակագրական տվյալները կլիմայական փախստականների միայն մի մասին են ընդգրկում: Օրինակ՝ նրանց, ովքեր անսպասելի երեւույթների պատճառով ինչպիսին են ջրհեղեները կամ փոթորիկները, հեռեացել են հայրենի երկրից: Իսկ երաշտից փրկվածների մասին ճշգրիտ տվյալներ հայտնի չեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ