Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ունայ Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ

Սպորտ
sport-arsenal-4

Լոնդոնի «Արսենալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Ունայ Էմերին: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքէջը: 46-ամյա մարզչի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր: Նա տարեկան կստանա 5 մլն եվրո աշխատավարձ: Ինչպես հայտնում է աղբյուրը, Ունայ Էմերին բանակցությունների ժամանակ մեծ տպավորություն է թողել «Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեի վրա. «Նրա ֆուտբոլային գիտելիքները, մեր ակումբի եւ ֆուտբոլիստների մասին տեղեկածվածությունը, անգլիական եւ եվրոպական ֆուտբոլի մասին պատկերացումները բավական տպավորիչ են: Նա լիովին կիսում է ակումբի ընտրած ուղին, որի հիմքը դրել է Արսեն Վենգերը: Մենք ողջունում ենք Ունային «Արսենալում», - ասել է ամերիկացի գործարարը: Հավելենք, որ Ունայ Էմերին Եվրոպայի հաջողակ մարզիչներից է: Նա իսպանական «Սեիլյայի» հետ երեք անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում, իսկ անցած մրցաշրջանում Փարիզի «ՊՍԺ»-ի հետ նվաճել է Ֆրանսիայի բոլոր ֆուտբոլային մրցանակները՝ չեմպիոնի կոչումը, գավաթը, լիգայի գավաթը: