shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, Լոռու մարզում տեղի ունեցած մահվան դեպքի փաստով:
Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող «Մեղվիկ» կոչվող այգու մոտ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ հետևի նստատեղում, տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 68-ամյա Հովսեփ Բ.-ի դին՝ կիսամերկ վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Միայն բերանի շրջանում առկա է եղել չափավոր քանակի արյունաշչային հեղուկի արտահոսք:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում