Քաղաքական 20:13 04/10/2019 Հայաստան

Մենք Ադրբեջանին ռազմական որևէ օգնություն չպետք է տրամադրենք. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը պատկերացնում է միայն խաղաղ ճանապարհով՝ թեև նկատում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը: Փալոնը կարծում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չպետք է տրամադրի որևէ ռազմական աջակցություն:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  ասել է  Փալոնը: 

-Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այն անձնվեր աշխատանքի համար, որ կատարում ենք ԱՄՆ ներկայացուցիչների պալատում՝ հայ ժողովրդին առնչվող հարցերի բարձրաձայնման գործում: Ինչպես եք գնահատում Ձեր այցելությունը Հայաստան և Արցախ: Կնշեք Ձեր հանդիպումներից ստացած այն գլխավոր ուղերձներից մեկը, որ Ձեզ հետ կտանեք ԱՄՆ։

-Մենք, երբ ասում եմ մենք, ի նկատի ունեմ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներս, շատ ուրախ և գոհ ենք թավշյա հեղափոխության արդյունքներով: Մենք տեսնում ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքներով Հայաստան ավելի ժողովրդավար է, կենտրոնացել է օրենքի գերակայության, կոռուպցիայի վերացման վրա: Այցի օրակարգի մի մասն էր կազմում հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի և խորհրդարանի անդամների հետ, որոնք ընտրվել են թավշյա հեղափոխությունից հետո: Եվ ցանկանում եմ փոխանցել, որ ջանքեր գործադրենք, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը և Վաշինգտոնն ավելի շատ սատարեն Հայաստանին՝ տնտեսության, առևտրի, անվտանգության բնագավառներում: Այդ հարցը մեր  ուշադրության կենտրոնում է:

-Արցախում դուք շեշտել եք ԱՄՆ կողմից հակամարտող երկրներին հավասար օգնություն տրամադրելու հանգամանքը՝ տարածաշրջանում անվտանգային հավասարակշռություն պահպանելու նպատակով: Բայց մենք գիտենք Բաքվին Պենտագոնի աջակցության կտրուկ աճի մասին: Օրեր առաջ ԱՄՆ Պետքարտուղարին ու Պաշտպանության նախարարին ուղղված նամակում դուք եւ այլ ներկայացուցիչներ պահանջել էիք անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը: Ինչ սպասելիքնե՞ր ունեք:

-Ես կարծում եմ, որ մենք Ադրբեջանին ռազմական որևէ օգնություն չպետք է տրամադրենք, քանի որ Ադրբեջանը շատ ագրեսիվ է, և այդպես իրեն դրսևորեց բոլորովին վերջերս՝ 2016-ին: Նրանք ԱՄՆ-ից չպետք է ստանան որևէ ռազմական օգնություն:  Կոնգրեսի անդամներս չգիտեինք և վերջերս ենք իմացել, որ ամերիկյան  ռազմական օգնությունը շատ մեծ է եղել՝ ավելի քան 100 մլն դոլար՝ վերջին 3 տարում, և դա շատ ավելին է, քան այն, ինչ տրվում է Հայաստանին:  Եվ պատմականորեն «Ազատության աջակցության ակտ»-ի 907 ուղղման համաձայն՝ չես կարող ռազմական օգնություն տալ երկրին, որն ակտիվորեն  ագրեսիվ է եղել, ինչպես եղել է Ադրբեջանը 2016-ի ապրիլին: Մեր նամակում, որն ուղարկել էինք, ասում էինք, որ ռազմական օգնություն չպետք է տրամադրվի Ադրբեջանին: Եվ մենք կցանկանայինք հիմնավորում ստանալ այս առումով։ Այն, ինչ անում ես մի երկրի համար, պետք է անես նաև մյուս երկրի համար: Բայց ես չեմ ասում, թե մենք երկու երկրներին միլիոնավոր դոլարներ պետք է տրամադրենք ռազմական աջակցության համար, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն, չենք ուզում խրախուսել պատերազմը:  Այս պահին մենք շատ հիասթափված ենք, որ Թարփի վարչակազմը դա ձեռնարկել է, սակայն ուզում ենք դադարեցնել ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: Եվ մենք ուզում ենք նաև իմանալ, թե որն է հիմնավորումը, մենք հիմա ուսումնասիրում ենք՝ տեսնելու՝ ռազմական օգնության տրամադրման այդ գործողությունը հնարավոր է խախտել է 907-րդ ուղղումը:

 -Դուք միշտ ջանքեր եք գործադրել, որ ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն տրամադրի Արցախին: ԱՄՆ կոնգրեսն ինչպես է արձագանքում այս հարցին: Արցախը հաջորդ տարի որքան աջակցություն կստանա:

-Այս պահին Արցախի համար ողջ աջակցությունը հումանիտար ուղղություն ունի: Եվ երբ, ես Արցախում էի, այցելել եմ երկու կազմակերպություն, որ ցանկանում եմ առանձնացնել: Մեկը «Halo trust»-ն է ( ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից), որը զբաղվում է ականազերծման աշխատանքներով, և նրանք ստացել են մեծ գումարներ: Մենք ուզում ենք, որ դա շարունակական կլինի: Եվ դա կազմակերպությանն այցելելու պատճառներից մեկն էր: Տրամադրվող գումարի չափը կրճատելու առաջարկներ կան, բայց ես հանդիպեցի նրանց հետ, նրանք նշեցին, որ դա ճիշտ չէ, բավականին ականազերծման աշխատանք ունեն կատարելու և կարիք ունեն ֆինանսավորման: Մենք ուզում ենք աշխատել այս հարցում՝ հավաստիանալու, որ ծրագիրը կշարունակվի: Այցելել եմ նաև բարուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Դա մյուս կազմակերպությունն է, որը կարող է ստանալ ԱՄՆ աջակցությունը: Այն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, պատանիներին, որոնք ունեն ֆիզիկական կամ վարքագծի խնդիրներ: Սա մեր աջակցության ևս մեկ կարևոր ուղղություն է:

-Արցախում դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ հանգուցալուծում ստանա՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը: Կցանկանայի այս հարցի շուրջ Ձեր կարծիքը լսել:

-Արցախը պետք է լինի հայկական։ Ես կուզեի տեսնել խաղաղ հանգուցալուծում, որին ցանկանում է հասնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Խաղաղ կարգավորումը ոչ միայն պետք է երաշխավորի, որ Արցախը հայկական է, այլ նաև կարևոր է այն տարածքների հարցը, որոնք պետք է կազմեն անվտանգության գոտին: Մենք Ստեփանակերտից վերադառնում էինք Սևան, և անցանք  որոշ տարածքներով, որոնք պետք է պահպանվեն: Անվտանգության նկատառումներով Արցախը չի կարող տարածքներ տալ Ադրբեջանին: 2016թ. Ադրբեջանի ագրեսիայի պատճառով պահպանվում է լարվածությունը:  Չեմ կարծում, որ հիմա հնարավոր է խաղաղ կարգավորում: ԱՄՆ-ը կարող է աջակցել վստահության կառուցման գործին, գուցե սահմանի երկայնքով որոշ ծրագրերի միջոցով հնարավոր լինի նվազեցնել լարվածությունը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}