ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ինչպես նախարարությանը հայտնել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից, տեղացած ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: