Նոյեմբերի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղում՝ 2500 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: