Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ո՞վ կհաղթի՝ հանրաքվե՞ն, թե՞ կորոնավիրուսը

Ամերիկան երեսուն օրով փակում է դռները եվրոպացիների առաջ՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Աննախադեպ սահմանափակումն ուժի մեջ կմտնի վաղվանից՝ ուրբաթ կեսգիշերից. բացառություն կարվի միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար. դիմելով ամերիկացիներին՝ ժամեր առաջ հայտարարել է նախագահ Թրամփը:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Ամերիկայում նոր կորոնավիրուսից մահացել է առնվազն 38 մարդ, վարակվել ավելի քան 1200-ը:

Դոնալդ Թրամփի ուղերձից ժամեր առաջ էլ Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) էր հայտարարել՝ անցած տարեվերջին Չինաստանում սկիզբ առած վիրուսն այլևս դարձել է համաշխարհային համաճարակ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեսիուսը հորդորել էր աշխարհի առաջնորդներին ակտիվացնել արագ արձագանքման մեխանիզմները, խոսել սեփական ժողովրդի հետ հնարավոր վտանգների մասին և տեղեկացնել՝ ինչպես կարող են վիրուսից պաշտպանվել: «Սա այլևս բոլորին է վերաբերում»,- ընդգծել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Վերջին տվյալներով՝ նոր կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել արդեն 109 պետություններում, վարակվածների թիվն անցնում է 125 հազարից, հիվանդների մոտ կեսը՝ շուրջ 68 հազարը, ապաքինվել է, մահացել է ավելի քան 4 հազար 600 մարդ:

Երեկ երեկոյան կորոնավիրուսի հետ կապված մտահոգիչ տեղեկատվություն հայտնվեց նաև Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: «Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որը, ըստ նախնական տվյալների, մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։

Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակումներ չեն կիրառվել: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաև եվրոպական այլ երկրներում։ Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում խնդիրն ունի ոչ միայն առողջապահական նշանակություն. բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը թևակոխել է բուռն փուլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ու հենց երեկ էլ արձանագրվել էր ընտրական այս գործընթացի թերևս ամենակարևոր իրադարձությունը՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր սահմանադրական հանրաքվեի հռչակագիրը, այլ խոսքով՝ փաստաթուղթ, որն իրավաքաղաքական գնահատական է տալիս անցած երեսուն տարիներին։

Կորոնավիրուսի նոր երեք դեպքերի մասին տեղեկատվությունը ամեն բան մղեց երկրորդ պլան, ու երեկ երեկոյան սոցիալական ցանցերում արդեն ակտիվ քննարկվում էր հանրաքվեն հետաձգելու հնարավորությունը, մանավանդ որ օրեր առաջ նման նախադեպային որոշում կայացրել էր Իտալիան։ Իհարկե, իշխանությունն այս իմաստով քաղաքական որոշում դեռ չի կայացրել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում ազդարարվում է այսօրվա նախընտրական հանդիպումների գրաֆիկը։ Այնուամենայնիվ, ճիշտ չի լինի պնդել, որ հանրաքվեի հետաձգման հարց իշխանության օրակարգում գոյություն չունի, թերևս օրվա ընթացքում կհաշվարկվեն հնարավոր բոլոր ռիսկերը՝ ռացիոնալ լուծում գտնելու համար։

Իհարկե, խնդիրն ունի նաև իրավական բաղադրիչ, որովհետև այնքան էլ շատ չեն օրենսդրական իրավիճակները, երբ հետաձգվում է արդեն իսկ մեկնարկած գործընթացը։ Ցանկացած պարագայում կայացվելիք որոշումն առաջին հերթին քաղաքական է լինելու՝ պայմանավորված վարակի հարուցած ռիսկերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում