11:04  ,  7 սեպտեմբերի, 2017

Սամվել Բաբայանը հեռացվել է Ուզբեկստանի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից

Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանին պաշտոնանկ անելու մասին: 46-ամյա մասնագետն ու նրա շտաբը չի կարողացել լուծել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու խնդիրը: Մարզչական շտաբը եւս լուծարվել է:

Ընտրական փուլի վերջին խաղում Հարավային Կորեայի հետ 0:0 խաղալուց հետո Սամվել Բաբայանին մամուլի ասուլիսից լրագրողները ճանապարհել էին «ամոթ-ամոթ» վանկարկումով:

Ուզբեկստանը խմբում գրավել է չորրորդ տեղը՝ առաջ թողնելով ուղեգրեր նվաճած Իրանին ու Հարավային Կորեային եւ անցումային հանդիպումների իրավունք ստացած Սիրիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում