Դադարն օգնում է,որ ավելի թարմ վերադառնաս ու ապացուցես, որ լավագույնն ես.Արսեն Ջուլֆալակյան

08/09/2017 schedule18:17

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) բավական ժամանակ է, ինչ միջազգային մրցումների չի մասնակցել: Բաց է թողել 2017 թ. Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները: Այս տարի նրա վերջին մեկնարկը եղել է ապրիլի սկզբին: Էստոնիայում հաղթել է Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում: Բազմիցս նշել է, որ իր պասիվության պատճառն ըմբշամարտում գործող կանոններն են: Ռիո 2016-ից հետո կանոններում փոփոխություններ տեղի ունեցան, այդ թվում՝ վերացվեց պարտեր դրությունը: Սա աշխարհի մի շարք առաջատար ըմբիշների, այդ թվում՝ Արսեն Ջուլֆալակյանի հավանությանը չարժանացավ, եւ նա որոշեց դադար վերցնել, քանի դեռ Ըմբշամարտի համաշխարհային միությունը չի վերանայել կանոնները:

Վերջերս Փարիզում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը զուգահեռ կայացավ նաեւ միության համաժողովը, որի ընթացքում նոր կանոնները սահմանվեցին՝ մարզիկների եւ մարզիչների նկատառումներին համապատասխան, եւ հիմա Արսենը բարձր տրամադրությամբ պատրաստվում է նոր մրցաշրջանին: Armtimes.com-ը նրա հետ զրուցել է մրցումների հետ կապված դադարի, նոր կանոնների եւ նրա հետագա անելիքների մասին:

- Բավական ժամանակ է, ինչ մրցումների չես մասնակցել, ինչո՞վ էիր զբաղվում այս ընթացքում:  

- Տարվա սկզբին ծրագիրը լրիվ այլ էր: Որոշել էինք բաց թողնել Եվրոպայի առաջնությունը: Դա պայմանավորված էր վնասվածքով, որը պետք էր բուժել, եւ նաեւ պետք է հանգստանայի օլիմպիական խաղերից հետո: Իսկ Եվրոպայի առաջնությունից հետո պետք է պատրաստվեի աշխարհի առաջնությանը: Տեղեկություն ունեինք, որ ԵԱ-ից հետո այս ժամանակավոր օրենքները նորից պետք է փոխվեին: Սակայն արդեն հունիսի սկզբին իմացանք, որ ո՛չ. աշխարհի առաջնությունը եւս պետք է ժամանակավոր օրենքներով անցկացվի: Հայրիկիս՝ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ որոշեցինք, որ ավելի նպատակահարմար է ռիսկի չգնալ եւ նման անորոշ օրենքներով չգոտեմարտել, լիարժեք հանգստանալ, կարոտել մրցումները, ըմբշամարտը եւ կատարյալ մարզավիճակով վերադառնալ, արդեն նոր օրենքներով գոտեմարտել: Ինչու եմ ասում անորոշ, որովհետեւ ստեղծվել էին օրենքներ, որոնց դեպքում անգամ ամենաուժեղ մարզիկը մրցումից առաջ գոնե մտքում երբեք չէր կարող ասել, թե ինչ մեդալ է ակնկալում: Միջին կարգի ցանկացած ըմբիշի համար ստեղծվել էին հաղթելու պայմաններ, էլ չասեմ՝ եթե հզոր երկրից, հզոր ֆեդերացիայից է, ապա ունի դատավորների պաշտպանություն: Այդ պատճառով էլ այս տարի այսպես հարաբերական պասիվություն եղավ: Բայց մարզվել եմ, ամբողջ ընթացքում եղել եմ հավաքականում, օգնել եմ թիմակիցներիս պատրաստվել եւ շատ ուրախ եմ, որ աշխարհի առաջնությունում 2 ոսկե մեդալ նվաճեցինք՝ Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ նրանց:

- Ի՞նչ վտանգ կարող էր լինել, եթե մասնակցեիր:

- Զուտ չէի ուզում գնալ եւ հանկարծ առանց մեդալի վերադառնալ: Ինձ թվում էր, որ այս օրենքներով ավելի շատ բան կախված է դատավորներից, նրանց ցանկությունից, քան իմ գոտեմարտից: Որովհետեւ այսօր կարելի է հաղթել միայն ակտիվությամբ, իսկ ակտիվությունը, կարելի է ասել, որոշվում է շատ սուբյեկտիվ ձեւով, ճաշակի հարց է: Ու շատ դեպքերում կարող է դու իսկապես ակտիվ լինես, բայց դատավորները դա բնորոշեն որպես ցուցադրական քայլ, այլ ոչ իրական գործողություն: Ուրիշ պատճառ չկար, չուզեցի գնալ՝ արդյունքը թողնելով բախտի քմահաճույքին: Ուզում էի, որ ավելի շատ բան ինձանից կախված լինի, քան դատավորներից:

- Իսկ այսքան ժամանակ գորգից, մրցումներից հեռու լինելը եւ կողքից հետեւելը դժվա՞ր չէր:

- Դժվար չէր, բայց անսովոր էր: Վաղուց՝ 2002 թվականից, չէր եղել 1 տարի, որ տարվա ընթացքում գոնե 1 մեկնարկ չունենամ՝ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության չմասնակցեմ, այն էլ ոչ թե չմասնակցեմ, այլ մեդալ չնվաճեմ: Այդ առումով՝ շատ անսովոր էր, որ ամբողջ տարի սպորտում դու լուրջ պատասխանատվություն չունես: Բայց սա կարելի է նաեւ դրական համարել. նախ լիարժեք թարմանում ես, կարոտում ես: 2-րդ, հնարավորություն ես տալիս նոր ըմբիշներին փորձել իրենց, տեսնել, թե ինչ մակարդակի վրա են, եւ հետո ինքդ ավելի թարմ, ավելի հավաքված վերադառնում ես, որ նորից ապացուցես, որ դու լավագույնն ես եւ կարող ես մեդալներ նվաճել:

- Երիտասարդ ըմբիշներից խոսեցիր: Հավաքականում քեզ արժանի փոխարինողներ տեսնու՞մ ես: Ի՞նչ կասես Կարապետ Չալյանի մասին, որը հանդես է գալիս քո քաշային կարգում:

- Ոչ միայն Չալյանը: Այսօր բավականին լավ երիտասարդ ըմբիշներ ունենք, օրինակ, Մալխաս Ամոյան, Արմեն Հակոբյան.... որոնք քաշային կարգով մոտ են ինձ: Բոլորն էլ իմ թիմակիցներն են: Իմ քաշային տղաները մեծամասամբ լավ մարդիկ են, ինչի համար շատ ուրախ եմ, եւ երբեք վատ չեմ զգա, երբ տեսնեմ, որ նրանք եւս մեդալներ են նվաճում: Ինչպես ասում են՝ հակառակորդի հարցում եւս պետք է հաջողակ լինել: Նրանց հետ մեծ սիրով աշխատում եմ, բոլորի հետ շատ ընկերական, ջերմ հարաբերություններ են, փորձում եմ ամեն հարցում օգտակար լինել: Ամեն դեպքում սպորտում գորգից դուրս ընկերներ, եղբայրներ կարող եք լինել, բայց գորգի վրա այդպիսի բաներ չկան: Եթե դուրս ենք գալիս գորգ, արդեն հակառակորդներ ենք, եւ յուրաքանչյուրս էլ դուրս է գալիս՝ հաղթելու: Եթե ես գորգի վրա եմ, ուրեմն պետք է հաղթանակած դուրս գամ, նույնիսկ, եթե եղբայրս է առջեւս:

- Սպասում էիր կանոնների փոփոխմանը. հիմա փոխվել են, որքանո՞վ ես գոհ:

- Շատ գոհ եմ: Հենց այն է, ինչ ես շատ էի ուզում եւ պատկերացնում, որ այդպես ըմբշամարտը շատ գեղեցիկ ու դիտարժան կլինի: Մեծ հաճույքով կգոտեմարտեմ նոր օրենքներով: Կարծես, ես պատվիրած լինեմ (ծիծաղում է): Շատ լավ օրենքներ են, մնում է, որ այդ օրենքներով կարողանանք նույն բարձր որակով գոտեմարտել: Լավ է, որ մրցումները 2 օրով են ընթանալու, որովհետեւ 1 օրն ուղղակի անմարդկային տանջանք էր՝ օրը 5-6 գոտեմարտ անցկացնել 1-2 ժամը մեկ: Շատ լավ է, ուղղակի հիասքանչ է, որ չորեքթաթ դրությունը վերադարձել է, ինչը կապահովի ըմբշամարտի ակտիվությունը, գեղեցկությունը, գործողությունների բազմազանությունը: Նաեւ լավ նորամուծություն է լավագույն ըմբիշներին իրարից բաժանելը, որ վիճակահանության ժամանակ այնպես չստացվի, որ հենց 1-ին գոտեմարտում հանդիպեն աշխարհի չեմպիոնները կամ օլիմպիական չեմպիոնները: Նման բան բազմիցս է եղել իմ կարիերայում, երբ 1-ին, 2-րդ գոտեմարտերի ընթացքում հիմնական հակառակորդներով իրար ենք հանդիպել, եւ արդյունքում ստացվել է, որ կամ մեկը բացարձակ դուրս է մնացել պայքարից, կամ էլ պայքարել է միայն բրոնզի համար, այնինչ մենք կարող էինք հանդիպել միայն եզրափակչում: Կշեռքի արարողությունն ամեն օր անցկացնելը նույնպես, կարծում եմ, դրական հետեւանք կունենա:

- Քաշային կարգերի հետ կապված նույնպես փոփոխություն է եղել: 75 կգ քաշային կարգի փոխարեն 77 կգ քաշային կարգն է:

- 77-ն էլ կարծես հատուկ ինձ համար լիներ (ծիծաղում է): Ճիշտ է՝ 75 էլ լիներ, խնդիր չէր լինի, բայց 77-ը գրեթե իմ անձնական քաշն է: 78-79 կգ իմ անձնական քաշն է, այսինքն՝ քաշ գցելու խնդիր էլ չունեմ՝ 1-2 կգ, իսկ դա քաշ գցել չի էլ համարվում: Բացի այդ՝ շատ գեղեցիկ է՝ երկու 7 (կատակում է): 74-ում դարձա Եվրոպայի չեմպիոն, 75-ում՝ աշխարհի չեմպիոն, տա Աստված, որ 77-ում էլ կարողանամ օլիմպիական ոսկի նվաճել:

- Օրենքների հետ կապված հիմա կարող ես ավելի մեծ ազդեցություն ունենալ, քանի որ, ինչպես Ջորդան Բարոուզը, Մելոնին Նումոնվին, կանանց ըմբշամարտի աշխարհի եւ օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Յանան Սունը, Օդունայո Ադեկուրոն եւ Սոֆիա Մաթսոնը, ընտրվել ես Ըմբշամարտի համաշխարհային միության մարզիկների կոմիտեի անդամ:

- Լրացուցիչ լծակ է, որովհետեւ դառնում ես կամուրջ գործող մարզիկների եւ բյուրոյի միջեւ, իսկ բյուրոն բոլոր որոշումները կայացնող մարմինն է՝ բաղկացած 12 հոգուց: Առաջիկա 1 շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում կորոշվի նաեւ այս խորհրդի նախագահի անունը: 6-իցս 1-ը պետք է լինի: Եթե կարողանամ այստեղ եւս հաղթել, կդառնամ նաեւ բյուրոյի անդամ, այսինքն՝ կմտնեմ որոշումները կայացնող այդ 12 անդամի կազմի մեջ, եւ այդտեղ արդեն ձայն կունենանք: Դա ինչով է լավ, որ արդեն բոլոր մարզիկներից օրենքների կամ այլ հարցերի հետ կապված ինֆորմացիա ունենալու դեպքում, այդ ձայնը կարող եմ հասցնել բյուրոյին: Կարող եմ 2 օրինակ բերել, որտեղ կարծում եմ՝ շատ վճռորոշ եղավ հենց գործող մարզիկների կարծիքը: Մեկը մեր մարզահագուստի հետ կապված: Ինձ բախտ վիճակվեց մասնակցել սեմինար-կոնֆերանսներին, որտեղ քննարկվում էր մեր մարզահագուստները փոխելու հարցը: Առաջարկում էին, որ շապիկով եւ շորտերով հանդես գանք, եւ մենք՝ գործող մարզիկների խմբով, մոտ 10 հոգով կարողացանք հիմնավորել, որ ըմբշամարտում դա բացառվում է: Մյուսն էլ հենց այս 1 տարվա ժամանակավոր օրենքներն էին: Շատ մարզիկներ՝ թե՛ գործող, թե՛ արդեն կարիերան ավարտած, եւ նաեւ մարզիչներ, պաշտոնական նամակներով դեմ հանդես եկան, եւ ինչպես տեսանք, այս օրենքներն ընդամենը 1 տարի գործեցին:

- Մինչեւ նոր օրենքներով նոր մրցաշրջանը սկսելն այս տարի դեռ մրցումներ ունես: Պատրաստվում ես սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Ղազախստանում կայանալիք օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Դաուլետ Տուրլիխանովի հայրիկին նվիրված միջազգային մրցաշարին: Ի՞նչ մարզավիճակում ես, եւ ի՞նչ են քեզ տալու այս մրցումները:

- Բավականին լուրջ մրցումներ են նաեւ այն առումով, որ բավականին լուրջ մրցանակային ֆոնդ կա: Մասնակցում են տարբեր երկրներ: Ասիական երկրները Ղազախստանում շատ հեշտությամբ կարող են մասնակցել, դրանց գումարած Ռուսաստանը եւ Բելառուսը, որոնք այս մրցումների մշտական մասնակիցներից են: Այսինքն՝ մրցումը բավական ներկայացուցչական եւ ուժեղ է լինելու: Միայն 1 բան դեռ վերջնական չեն ասել. հին օրենքներով ենք մրցելու, թե՝ նոր: Նոր օրենքներն ուժի մեջ են մտնելու 2018-ից, բայց միգուցե փորձնական կիրառեն: Մասնակցում եմ, քանի որ աշխարհի առաջնության ողջ նախապատրաստական փուլը անցա, ինչպես արդեն նշեցի, միշտ հավաքականի հետ էի, եւ ափսոս կլինի, եթե այդ ամբողջ փուլն անցնելուց հետո գոնե 1 ստուգատեսում չտեսնես, թե ինչ մակարդակի վրա ես: Միջին մարզավիճակում եմ, դեռ գորգային աշխատանքի շատ տեղ կա: Անիմաստ էլ կլիներ լավ մարզավիճակում լինել, որովհետեւ առջեւում խոշոր մրցումներ դեռեւս չկան: Այս մրցումներից հետո էլ ավելի լավ մարզավիճակում կսկսեմ հանդես գալ Ֆրանսիայի առաջնությունում, որը կսկսվի հոկտեմբերի կեսից: Այս տարի 1-ին անգամ եմ մասնակցում Ֆրանսիայի առաջնությանը: Մինչեւ հիմա 7 տարի հանդես եմ եկել Գերմանիայում:

- Մյուս տարվա հետ կապված.... պատրաստվու՞մ ես Եվրոպայի, աշխարհի առաջնություններին:

- Այո՛: Այսօրվանից արդեն տրամադրված եմ ամբողջ տարվա ամբողջ ծրագրին պատրաստվել եւ լավագույնս մասնակցել: Կսկսեմ տարվա սկզբից՝ Հայաստանի առաջնությունից, հետո Եվրոպայի առաջնություն, հետո աշխարհի առաջնություն: Աշխատելու եմ ոչինչ բաց չթողնեմ:

Տպել
2757 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին