Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Facebook-ն օգտատերերին կվճարի նրանց կողմից օգտագործվող հավելվածների մասին տեղեկատվության համար

Facebook-ն օգտատերերին կվճարի նրանց կողմից օգտագործվող հավելվածների մասին տեղեկատվության համար


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook ընկերությունն իր սեփական արտադրանքի բարելավման նպատակով շուկայի հետազոտության շրջանակում տվյալներ կհավաքի այն մասին, թե ինչ կողմնակի հավելվածներ են օգտագործում սմարթֆոնների տերերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր մենք գործարկում ենք շուկայի ուսումնասիրման համար Study հավելվածը: Յուրաքանչյուրն, ով օգտագործի ծրագիրը, վարձատրություն կստանա հետազոտությանը մասնակցելու համար»,- ասված Է հունիսի 11-ին Facebook-ի կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում: Փոխհատուցման գումարը չի ճշտվում:
Ինչպես նշել Է ընկերությունը, Study-ն անհրաժեշտ Է նվազագույն քանակության տեղեկատվություն հավաքելու համար, ինչի կարիքը Facebookն ունի «ավելի որակյալ արտադրանքի ստեղծման համար»:
Ծրագիրը, մասնավորապես, կստանա եւ կվերլուծի տեղեկություններ այն մասին, թե ինչ հավելվածներ են տեղակայված օգտատերերի շարժական սարքերում, եւ թե որքան ժամանակ են նրանք դրանցով անցկացնում: Ըստ որում, ինչպես հավաստիացրել են Facebook-ում, Study-ն տեղեկատվություն չի հավաքում նշանաբառերի մասին, ինչպես նաեւ հետազոտության մասնակիցների անձնական լուսանկարներ, տեսագրություններ եւ հաղորդագրություններ:
Նախ հավելվածը Google play-ում մատչելի կլինի միայն ԱՄՆ-ում եւ Հնդկաստանում, բայց ժամանակի ընթացքում այն կարող են ներբեռնել նաեւ այլ երկրների բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]