Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ֆուտբոլի ՉԼ որակավորման փուլի հանդիպումները
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարները կսպասարկեն կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
«Օգոստոսի 7-13-ը Բոսնիայում և Հերցեգովինայում կկայանա կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 1-ին խմբի մրցաշարը՝ «ԱՍԱ Թել Ավիվ» (Իսրայել), «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա) և «Դրագոն» (Հյուսիսային Մակեդոնիա) թիմերի մասնակցությամբ: Մրցաշարի մրցավարների թվում են Արաքսյա Սարիբեկյանը՝ որպես մրցավար և Լիանա Գրիգորյանը՝ որպես մրցավարի օգնական»,- հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան:
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին մասնակցում է նաև հայկական «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը: Օգոստոսի 7-ին թիմը մեկնարկում է մրցելույթները որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում