ՄԱԿ-ը կոչ է անում Ղարաբաղի տարածքից հետ կանչել վարձկաններին, Պուտինը՝ խոսում հումանիտար աղետի մասին

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի՝ վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբի կողմից տարածված հայտարարության մեջ ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հետ կանչել տարածաշրջանից բոլոր օտարերկրյա վարձկաններին: Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի, Ադրբեջանի կառավարությունը, Թուրքիայի օժանդակությամբ, սատարում է սիրիացի զինյալներին ՝ աջակցելու եւ շարունակելու ռազմական գործողությունները  Լեռնային Ղարաբաղի  հակամարտության գոտում, այդ թվում ՝ առաջնագծում:

Թուրքիան, ի պատասխան,  անհիմն է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ  ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հայտարարությունը: Այս մասին այսօր  հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը:

«Այս հայտարարության մեջ պարունակվող անհիմն մեղադրանքներն ամբողջովին չեն համապատասխանում փաստերին: Այս կեղծ լուրերի շրջանառության պատճառը Հայաստանի կողմից «ապօրինի օկուպացիայից» ուշադրությունը շեղելու համար է, «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի զոհ դարձած երկրի» պատկեր ստեղծելու փորձ,  ասել է Աքսոյը:

Նրա խոսքով ՝ Հայաստանի կողմից տարածված տեսանյութերը , որոնք ապացուցում են  սիրիացի գրոհայինների մասնակցությունը Ղարաբաղում ռազմական հակամարտությանը, շինծու են: Միեւնույն ժամանակ, նա կեղծիք է համարել ՄԱԿ-ի հայտարարությունը՝ նշելով, որ այն արվել է «առանց Թուրքիայի կարծիքը հաշվի առնելու, հիմնված կեղծ պատկերների եւ լուրերի վրա, խարխլում է ՄԱԿ-ի կառույցների վստահելիությունը»:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը ՄԱԿ-ի հայտարարությունը շրջել է հայերի դեմ՝ ներկայացնելով, թե իբր ՄԱԿ-ը, հայտարարության մեջ նշելով «կողմեր» բառը, նկատի ունի հայկական կողմին, այնուհետ սեփական մեղքը բարդել հայերի վրա՝ նշելով, իբր  հայկական կողմը հակամարտության տարածքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերի ահաբեկիչներին) զինյալների է ներգրավել:

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է այժմեական թեմա մնալ ոչ միայն ՄԱԿ-ի եւ Թուրքիայի, այլեւ Ռուսաստանի Դաշնության համար:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը հնարավորություն տվեց դադարեցնել արյունահեղությունը եւ կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Պուտինն այս մասին հայտարարել է այսօր՝  Լեռնային Ղարաբաղի հումանիտար հիմնախնդիրների լուծմանն առնչվող հանդիպման ընթացքում, որն անցկացվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի եւև արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւի հետ:

«Հուսով եմ, որ մենք այլեւս չենք օգտագործի այս արտահայտությունը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն». հուսով եմ, որ շուտով կշարունակենք քննարկել այլ հարցեր», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով, զոհերի թիվը, այդ թվում ՝ Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում, մարտերի արդյունքում գերազանցել է չորս հազարը, ավելի քան 8 հազար մարդ վիրավորվել է, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը բնականոն խաղաղ կյանքին վերադառնալուն օժանդակություն ցուցաբերելու հարցը շատ կարեւոր եւ արդիական է», - շեշտել է նախագահը:

Նա խնդրել է Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարին զեկուցել Ղարաբաղի բնակչությանը լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին: Զինիչեւն իր հերթին հայտնել է, որ գերատեսչությունը պատրաստ է 8 ժամվա ընթացքում 150 փրկարարների խումբ եւ 17 միավոր տեխնիկա ուղարկել Ղարաբաղ:

«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք մատակարարել նաեւ օդային հիվանդանոց ՝ տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - հավելել է նախարարը:

Ավելի քան 1100 ռուս խաղաղապահներ արդեն իսկ տեղակայվել են ԼՂ տարածքում: Այս մասին էլ  հաղորդել է Շոյգուն: «Այսօր մենք ավարտում ենք դիտարկման կետերի տեղակայումը  խաղաղապահ առաքելության հարավային գոտում: Լեռնային Ղարաբաղի հյուսիսում կտեղակայվի խաղաղապահների մեկ այլ ստորաբաժանում: Վաղը նախատեսվում է այս գոտում տեղադրել եւս ութ դիրք», - ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը:

Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու, տարածաշրջանի բնակիչներին օգնելու ամենաարդիական խնդիրները լուծելուն եւ փախստականներին վերադարձնելուն աջակցելու համար՝ Պուտինը հրամանագիր է ստորագրել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: ՌԴ Պաշտպանության նախարարությունը վերահսկելու է գործընթացը:

ՌԴ նախագահի կարծիքով, պետք է կառուցողական, լիարժեք աշխատանք իրականացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

«Ակնկալում եմ նրանց աջակցությունը»- հայտարարել է Պուտինը:

Մատնանշելով փախստականների տեղափոխման ու վերադարձի, ինչպես նաեւ հումանիտար այլ հարցերի հետ կապված խնդիրները, Շոյգուն հայտարարել է, որ օրեցօր աճում են հումանիտար բնույթի խնդիրները: 

Բացի վերը նշված հանդիպման ընթացքում հրապարակված տեղեկություններից, ՌԴ ՊՆ-ն առանձին հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների տեղակայման եւ աշխատանքի մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը Հայաստան է ուղարկել խաղաղապահներով արդեն 42 ինքնաթիռ: Եւս 8 ինքնաթիռ Հայաստան է մեկնել ուրբաթ:

Նոյեմբերի տասներեքին Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից «Իլ -76» ութ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ արդեն օդ են բարձրացել: Օդանավը Հայաստանի օդանավակայան կհասցնի ավելի քան 10 ծանր ամենագնաց մեքենա  եւ ավելի քան 100 զինծառայող», - ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
3161 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ