15:21  ,  7 հունվարի, 2018

«Յուվենտուսը» մեկ ամսով կորցրեց Դիբալային

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ծնկի վնասվածք է ստացել «Կալյարիի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (1:0) եւ փոխարինվել երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Football Italia-ի համաձայն՝ վերականգնման համար արգենտինացուց կպահանջվի մոտ մեկ ամիս, ինչը նշանակում է, որ նրա մասնակցությունը հարցականի տակ է Լոնդոնի «Տոտենհեմի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին: 

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիբալան մասնակցել է 19 հանդիպման եւ դարձել 14 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում