Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութսունհինգ տարեկանում մահացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Ժակ Ենգիբարյանը ծնվել է Լենինգրադում։ Մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1953 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը: 1953-1958 թվականներին սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1958-1962 թվականներին եղել է Վիլնյուսի ռուսական դրամատիկ թատրոնի դերասան, մինչև 1977 թվականը որպես դերասան աշխատել է Խորհրդային միության տարբեր քաղաքներում: 1977 թվականից աշխատել է  Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1993 թվականից՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Նա խաղացել է «Հերակլեսի սխրանքները», «Անժելո», «Բոռը», «Դարտանյանը և երեք հրացանակիրները», «Նամուս», «Արշակ թագավոր», «Քանդած օջախ», «Մխիթար սպարապետ», «Ցիլինդր», «Պահանջվում է ստախոս», «12-րդ գիշեր» և այլ ներկայացումներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]