211652_close_icon
views-count23603 դիտում article-date 12:33 19-02-2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին. ֆՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է համագործակցությունն առաջատար ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու պատրաստել բարձրորակ մասնագետներ: Մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել Բանկում պրակտիկա անցնելը, որի ընթացքում ծանոթանում են ֆինանսական կազմակերպության կառուցվածքին, անմիջապես աշխատակիցներից ստանում տարբեր հարցերի պատասխաններ, տիրապետում նախնական հմտությունների: Այս անգամ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային գրասենյակն իր դռներն էր բացել Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՙՖինանսներ՚ մասնագիտության ուսանողների համար: Երիտասարդները ծանոթացան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ստեղծման, ինչպես նաև պատմական և ճարտարապետական արժեք ունեցող Գլխամասային գրասենյակի շենքի պատմությանը, այնուհետև համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ուսանողներին հակիրճ տեղեկատվություն տվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող պրոդուկտների, կառավարման մարմինների գործառույթների և այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ: Անդրադարձան նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ուսանողական քարտին, որի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ՝ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի վարկային գիծ ստանալն է: Ապագա ֆինանսիտներին հետաքրքրում էին նաև առևտրային բանկերում պահանջված հաստիքների, բանկային կարիերա սկսելուն առնչվող մի շարք մանրամասներ, ինչպես նաև թվային համալիր ծառայությունները, որոնք թույլ են տալիս արագ լուծել տարբեր խնդիրներ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պատրաստակամ է ուսանողներին հնարավորություն ընձեռել՝ պրակտիկայում սովորել բանկային գործի առանձնահատկությունները, աջակցելով բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական բարձունքների: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր