ԱԳՆ. Աշխատում ենք Փաշինյան-Թրամփ հանդիպման ուղղությամբ

ԱԳՆ. Աշխատում ենք Փաշինյան-Թրամփ հանդիպման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, լրագրոգների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Եթե մենք հաստատենք, որ Փաշինյանը մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի խորհրդի նիստին, այդ շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպում»,- ասել է Բալայանը՝ նշելով, որ, թեև, վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն այն պետք է կազմակերպվի բովանդակային քննարկում անցկացնելու հնարավորության դեպքում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման հնարավորությունը դիտարկվում է:

Ավելի վաղ,ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---