Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԱԺ-ն պետք է իրավաքաղաքական գնահատական տա ՍԴ անցած գործունեությանը. հակառակ դեպքում կդոփենք տեղում

«ՍԴ-ի ստեղծման օրվանից մինչև 2018 թվականը ՍԴ-ի գործունեությանը իրավաքաղաքական գնահատական տալը ՍԴ ճգնաժամի հաղթահարման հիմքն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարապետ Բադալյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գրառմանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը համոզված է՝ դատարանի ներսում և դրա շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու նախապայմանը բարձր դատարանի նախորդ ողջ ժամանակաշրջանին իրավաքաղաքական գնահատական տալն է։ Գրիգորյանը ՍԴ խնդրի վերաբերյալ իր նկատառումները նախօրեին հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում։ «ՍԴ դերակատարությունը մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում մինչ 2018-ի ապրիլը եղել է ոչ ավելի, քան քաղաքական իշխանության կողմից «թույլատրելի» արդարադատության շրջանակում իրականացրած գործունեություն»,- գրել է ՍԴ դատավորը՝ շարունակելով․«ՍԴ-ն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել 2008-ի նախագահական ընտրությունների ընտրական և հետընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային խախտումների սանձազերծման՝ ընտրական վեճերի շուրջ բացարձակ կրավորական դեր որդեգրելով, ընտրական խախտումներին համարժեք գնահատական չտալով էլ ավելի ամրապնդելով իր՝ Հայաստանի ժողովրդավարության այս ճգնաժամային իրավիճակում «ժողովրդավարության բանտապահի» հնազանդ կարգավիճակը»:

Վահե Գրիգորյանի ձևակերպմամբ, Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հրամայականը Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության անհրաժեշտությունն է։ «Այս ճգնաժամի շարունակականությունը, այսինքն՝ ժողովրդավարական լեգիտիմության կորստով հեղինակությունից զուրկ և իշխանության թևերի ու հայաստանյան հանրության վստահությունը չվայելող և սահմանադրականության բացեր ունեցող ՍԴ ունենալը, իսկ ավելի ստույգ՝ բացասականորեն փաստված կենսագրություն ունեցող ՍԴ-ի փոխարեն ժողովրդավարության և հիմնական իրավունքների պաշտպանության ատյան չունենալը լրջագույն մարտահրավեր է հայկական մանուկ ժողովրդավարության համար»,- գրել էր Գրիգորյանը:

Փաստաբան Կարապետ Բադալյանն ասաց, որ ՍԴ-ն այդ ամբողջ ժամանակահատվածում իր առաքելությունը ձախողել է և դա առավելապես արտահայտվել է կեղծված ընտրությունների արդյունքները հաստատելու որոշումներով։ «Այդ իրավաքաղաքական գնահատականը պետք է տան ոչ թե առանձին անձինք, պատգամավորներ, ԱԺ նախագահը, այլ դա պետք է անի ամբողջ Ազգային ժողովը։ Այդ գնահատականը պետք է ամրագրվի ԱԺ հայտարարությամբ։ Դա կլինի այն հիմնավորումը, պատճառաբանությունը, որի հիման վրա արդեն հաջորդիվ Սահմանադրության անցումային դրույթների համապատասխան հոդվածը կարող է փոփոխվել։ ԱԺ հայտարարությունը կլինի փոփոխությունների գաղափարական հիմքը»,-ընդգծեց Բադալյանը։

Իրավաբանը նկատեց, որ բոլորը, այդ թվում՝ ՍԴ ներկայիս անդամները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ 2018 թվականի գարնանը Հայաստանում փոփոխություն է եղել և չպետք է մոռանալ, թե այդ փոփոխությունը ինչու է եղել, ինչն է հանգեցրել դրան։ «Լավ կլիներ, որ ՍԴ մյուս դատավորը և մնացած անդամները իրենք դիրքորոշումը հայտնեին խնդրի հետ կապված, ոչ թե մենակ Վահե Գրիգորյանը։ Չնայած նրանց լռությունը խոսում է այն մասին, որ ոչինչ էլ չի փոխվել, իրենք մնացել են իրենց տեղում։ Բայց նրանք պետք է չլռեն։ Նրանք պետք է ընդունեն, որ հեղափոխություն է եղել, արժեքային փոփոխություն է եղել։ Արժեքային փոփոխություն, նոր էջի վերաբերյալ հայտարարություն պետք է լինի դատական համակարգի համար»,- ասաց Բադալյանը։

Մեր զրուցակիցը հույս ունի, որ գոնե այս երկրորդ փորձից հետո Ազգային ժողովը քայլեր կձեռնարկի և հանդես կգա ՍԴ գործունեությանը իրավաքաղաքական գնահատական տալու նախաձեռնությամբ, որին պետք է արդեն հետևի ՍԴ կազմի համալրումը ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան կազմով. «Մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան ժողովրդավարական, իրավական սկզբունքներին համապատասխան ձևավորված, որը կդառնա երաշխավորը Հայաստանում իրավական պետության կայացմանը։ Հակառակ դեպքում մենք կդոփենք տեղում, որը հավասարազոր է հետ քայլ կատարելուն»։

ՍԴ գործունեությանը իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին դեռ Վահե Գրիգորյանից առաջ խոսել էլ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքերով՝ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի հիմքեր ստեղծել փոփոխությունների համար։ «Եթե մենք, որպես Ազգային ժողով, դույզն-ինչ գիտակցում ենք Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության գործում մեր բաժին պատասխանատվությունը, ՍԴ գործունեության առնվազն 20 տարիները բավարար են հատու միջոցներով գործի անցնելու համար։ ՍԴ-ն ոչ միայն հետևել է, ՍԴ-ն գործնական մասնակցություն է ունեցել մեր պետականության դեֆորմացիային, և այդպիսի դատարանին ԱԺ-ի կողմից իրավաքաղաքական գնահատական/ակտով ու նոր Սահմանադրական դատարանի կազմավորման ուղղված՝ դրան հաջորդող քայլերով կերաշխավորենք մեր երկրում սահմանադրական արդարադատության հաստատումն ու ժողովրդավարական անշրջելի ապագան»,- նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր Բաբաջանյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում