Բրայանթի ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը հայտնի է27 հունվարի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման պահին եղանակային պայմանները չեն համապատասխանել թռիչքների համար նախատեսված նվազագույն տվյալներին։ Այդ մասին հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանոuթյան ներկայացուցիչ Ջոշ Ռուբենշտեյնը, գրում է «Վեդոմոստին»։ Մառախուղի պատճառով դեպարտամենտի ուղղաթիռները մինչև կեսօր թռիչքներ չեն իրականացրել։ Ավիավթարը եղել է տեղական ժամանակով առավոտյան 10։00-ին մոտ։ Բրայանթի հետ միասին ավիավթարում զոհվել է նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, և ևս 7 մարդ։ Նրանք մեկնում էին երիտասարդական թիմերի բասկետբոլային հանդիպմանը։ 41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։ Photo. Getty Images Նյութեր թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |