Ինչու է ԱԱԽ-ն նոր զբաղվում այս հարցով, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը դժվարանում է պատասխանել, քանի որ հեղափոխությունից անցել է արդեն 1 տարի, և դեռ մի քանի ամիս էլ կպահանջվի մշակելու համար:
«Ես չեմ կարող ասել, թե Հայաստանի համար կարևոր այս ռազմավարության մշակումը, երբ կավարտվի, և ինչ մարտահրավերներ են սպասվում, սակայն շատ կարևոր է , որ դրանք չլինեն անձնական կարծիքով պայմանավորված մարտահրավերներ, այլ հիմնված լինեն լուրջ մասնագիտական քննարկումների վրա»- ասաց նա: